Wednesday, July 28, 2010

Մեծ Բրիտանիայում պատրաստ են արգելել «Ֆոթոշոփը»

HayNews.am. 27-7-2010- Մեծ Բրիտանիայում պատրաստվում են արգելել գովազդներում ու գունավոր ամսագրերում «Ֆոթոշոփ» համակարգչային ծրագրի կիրառումը, որն անիրական գեղեցկություն է հաղորդում լուսանկարներում պատկերված մոդելներին: Այսպես, Մեծ Բրիտանիայում կանանց իրավունքների ու հավասարությունների նախարար Լինն Ֆիզերսթոունը հայտարարել է, որ աշնանը հանդիպում է ունենալու գունավոր ամսագրերի, ինչպես նաև գովազդային գործակալությունների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններիս համոզի հրաժարվել լուսանկարների`թվային տեխնիկայի միջոցով վերամշակումից: Փոխհամաձայնության դեպքում` Ֆիզերսթոունն առաջարկում է գոնե «Ֆոթոշոփի» «ենթարկված» լուսանկարների տակ թողնել հաղորդագրություն` թե այն վերամշակված է. «Ընթերցողին պետք է տեղեկացվի, որ լուսանկարը վերամշակվել է «Ֆոթոշոփի» օգնությամբ, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկը կարող է 30 սանտիմետրանոց գոտկատեղ ունենալ»: Ավելի վաղ «Ֆոթոշոփի» արգելքին հավանություն էին տվել Ֆրանսիայում ու Իտալիայում:

No comments: