Tert.am. 28-7-2010- Չի բացառվում, որ ՆԱՏՕ–ի զորավարժությունների համար Անկարան մի քանի օրով բացի հայ–թուրքական սահմանը, սակայն դա քիչ հավանական է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Ըստ նրա՝ սեփական զորքերի և սպառազինությունների համար Թուրքիայի կողմից սահման բացելը տեսականորեն հավանական է։ Շաքարյանը ընդգծեց, որ դա մի կողմից Անկարայի համար դրական կլինի, որովհետև աշխարհին ցույց կտա, թե ինչպիսի քայլ է կատարել, սակայն մյուս կողմից, ըստ թուրքագետի, սահմանի բացումը կլինի նախադեպ, «որովհետև եթե մի անգամ Անկարան բացեց սահմանը, հեշտությամբ չի կարողանա խուսանավել հաջորդ անգամ այն բացելուց»։
«Բայց ամեն դեպքում ես այդքան էլ հավանական չեմ համարում սահմանի բացումը։ Կարելի է ասել՝ ամեն ինչ կախված է հանրաքվեից (նկատի ունի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն,–Tert.am)։ Եթե Էրդողանը զգա, որ հանրաքվեն այնքան մեծ տոկոսով է հաղթել, որ շատ ինքնավստահ է իր ուժերի հանդեպ, սահմանը հնարավոր է 2–3 օրով բացվի՝ ներքին լսարանին էլ ասելու, որ սա միջազգային ուժերի համար էր։ Բայց եթե հանրաքվեում Էրդողանի ղեկավարած ուժերը բավականին քիչ տոկոս հավաքեն, ապա սահմանի բացումը ավելի մեծ հարված կլինի Էրդողանի իմիջին»,– հայտարարեց Արտակ Շաքարյանը։
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment