
Թուրքական առաջատար Hurriyet պարբերականն անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը:
Թուրքական թերթը նշել է, որ Քլինթոնը ծաղիկ է դրել Հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Այս ամենից հետո թուրքական պարբերականը փորձել է գտնել այցի` իրենց համար դրական և հետաքրքիր կոմերը:
Hurriyet-ն իր հոդվածում նշում է, որ «աչքի է ընկնում այն փաստը, որ Քլիթնոնին Ծիծեռնակաբերդ կատարած այցի ընթացքում չեն ուղեկցել ՀՀ պաշտոնատար անձինք», ինչպես նաև հավելել է, որ «Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բաքու կատարած այցելության ժամանակ այցելել է «Շեհիթների ծառուղի»:
No comments:
Post a Comment