Tuesday, July 6, 2010

Այսօր Համբույրի միջազգային օրն է

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է։ Այս նախաձեռնության հեղինակը բրիտանացիներն են, սակայն հետո այն ընդունվել է նաև ՄԱԿ-ի կողմից։ Աշխարհի բազմաթիվ երկրներում հուլիսի 6-ին համբուրվելու մրցույթներ և այդ օրվան նվիրված զանազան միջոցառումներ են կազմակերպվում։ Ի դեպ, մի շարք մասնագետների պնդմամբ՝ համբույրը բուժիչ հատկություն ունի և նույնիսկ հրաշքներ է գործում. դրականորեն է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը։ Ըստ վիճակագրության՝ միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները՝ 12, իսկ հիսունն անց մարդիկ՝ մոտ 2 անգամ: Մարդաբանները հայտնաբերել են, որ, ի տարբերություն տարածված կարծիքի, մարդկանցից բացի համբուրվում են նաև շիմպանզեներն ու օրանգուտանգները։ Իսկ մարդկային ցեղերի 10%-ը կարծում է, որ համբուրվելը զզվելի և անպարկեշտ երևույթ է։

1 comment:

Anonymous said...

Շնորհաւոր համբուրողներին և համբուրւողներին :)