Tuesday, July 6, 2010

Քլինթոնը Բաքվում Պատվո ծառուղու փոխարեն այցելել է Շեհիդների ծառուղի

Panorama.am. 6-7-2010- ԱՄՆ պետքարտուղարության եւ պաշտոնական Բաքվի կողմից անցյալ շաբաթ մամուլում հրապարակված ծրագրում ասվում էր, որ Հիլարի Քլինթոնը Բաքու իր այցը պետք է սկսի Պատվո ծառուղի այցելությամբ: Ինչպես հայտնի է, Պատվո ծառուղի այցը նախատեսված է Ադրբեջան այցելող բոլոր օտարերկրյա պաշտոնական անձանց համար: Որպես կանոն, Բաքու այց կատարելու ժամանակ բոլոր օտարերկրյա պաշտոնական անձինք այցելում են Պատվո ծառուղի եւ պսակ դնում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի` այնտեղ գտնվող գերեզմանի վրա: Սակայն ԱՄՆ պետքարտուղարն այցի ծրագիրը սկսել է ոչ թե Պատվո ծառուղի, այլ Շեհիդների ծառուղի այցելությամբ եւ պսակ դրել «Անմար կրակ» հուշարձանին: Նրան ուղեկցել է արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը: Այս մասին հայտնում է «Ազադլըգը»: Թերթը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի մի շարք երիտասարդական կազմակերպությունների (AN, Ireli, OL եւ այլն) ներկայացուցիչների հետ: Հանդիպման` մամուլի համար բաց մասում Հ.Քլինթոնն ասել է, որ «եկել է լսելու երիտասարդներին»: Այնուհետեւ հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների

No comments: