Thursday, July 8, 2010

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻՆ

Տղաներ, ինչպես էիք Դուք ձեզ անվանելու, եթե չլիներ այդ ամենահաս խոսքը` “քաղաքագետ”: Մի քիչ էրուդացված, մի քիչ կրթված, մի քիչ հայրենասեր եւ անսահման անգաժավորված ինտելիգենտ-մարգինալների հարմար եւ ոչնչի չպարտավորեցնող նախանշումը: Հայաստանը վերապրեց “ազգային ճակատագրի” քննարկումների կոմիկա-դրամատիկ հերթական փուլը: Հայաստանցի քաղաքագետների մեծ մասը միացավ այդ իրադարձությունների քննարկմանը, նկատելի եւ ընդգծված ուշացումով, ինչպես միշտ: Կամ չկար ղեկավարության մտքերից առաջ ընկնելու ցանկություն, կամ էլ պարզապես ասելիք չկար: Այժմ, նրանց թվում է, որ, խնդիրը կարծես թե 'ներծծվել է', եւ նրանք իրար հերթ չեն տալիս երկրի քաղաքական ղեկավարությանը գովելու համար, նրանց հռչակելով հաղթողներ, եւ քննադատական վերլուծությունների հեղինակներին հատկացնելով պոլիտիկանների դեր: Տղաներ, պետք չէ շտապել: Առաջին հերթին, դուք ձեր հացն արդեն աշխատել եք, դա իսկապես այդպես է: Ձեր տերերի այդ աղքատիկ հատկացումների դիմաց դուք արդեն շատ բան եք արել, նույնիսկ ավելին: Լավ կլիներ ձեզ խնդրել աշխատավարձի հավելում: Երկրորդ, ամեն ինչ իր ժամանակին, եւ ամեն խնդիր իր սեզոնն ունի: Հիմա ամառ է, շատ շոգ է, անտանելի շոգ է, իսկ դուք հանգուցում եք մոդայից դուրս եկած փողկապներն ու մտնում եք հեռուստաարկղի մեջ: Խորհուրդ եմ տալիս, մի փորձեք ճակատագիրը, այլ գնացեք հանգստանալու, կամ ոչ մի տեղ մի գնացեք, այլ մնացեք տանն ու պրեֆերանս խաղացեք երեւանյան բոհեմի մնացորդի հետ: Ուրիշները կճանապարհորդեն, ինչպես ասում են քննադատաբար տրամադրված հեղինակների նեղ շրջանակում, “իսկական քաղաքագետի համար ամեն մայրաքաղաքում կին կա”: Իսկ եթե այդքան մեծ ցանկություն կա “հաղթանակը” տոնել, ապա պատրոններին գովերգելու փոխարեն երգեք “Աստված պահի Ամերիկան”: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: