Tert.am. 5-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպելու են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հանդիպմանը մասնակցելու են համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը և այլ անդամներ։
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր արդեն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԼՂ հիմնախնդրի ներկա իրավիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ։
Monday, July 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment