Tert.am. 15-72010- Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առանձին հանդիպումներ կանցկացնի իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet օրաթերթը, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացը։
Ըստ պարբերականի՝ սպասվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում կքննարկեն Մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակում Լաչինի միջանցքի և Քելբաջարի կարգավիճակի հարցը»։
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Tert.am–ին ասաց, որ նման հանդիպում Ալմաթիում նախատեսված չէ։ «Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»,– ասաց նա։Thursday, July 15, 2010
Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման մասին լուրը ՀՀ ԱԳՆ–ը չի հաստատում
Tert.am. 15-72010- Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առանձին հանդիպումներ կանցկացնի իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet օրաթերթը, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացը։
Ըստ պարբերականի՝ սպասվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում կքննարկեն Մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակում Լաչինի միջանցքի և Քելբաջարի կարգավիճակի հարցը»։
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Tert.am–ին ասաց, որ նման հանդիպում Ալմաթիում նախատեսված չէ։ «Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»,– ասաց նա։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment