News.am. 5-7-2010- Թուրքական քաղաքական շրջանակներն առայժմ չեն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հունիսի 4-ին արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն:
«Լուրը տվել են, բայց պետական առումով արձագանքներ չկան»,- նշեց հայազգի լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ հավանաբար այս գիշեր արդեն որոշ մեկնաբանություններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության վերաբերյալ:
Արիս Նալչըն նաեւ կիսում է պետքարտուղարի այն կարծիքը, թե գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: «Հայաստանն իր բոլոր քայլերը կատարել է, եւ այժմ սպասում է Թուրքիային պատասխան քայլին»,- նշեց «Ակոսի» խմբագիրը:Ըստ Նալչըի՝ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը որոշակի ճնշում է Թուրքիայի վրա: «Հարկավ որոշակի ճնշում է: Քանի որ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից նման հայտարարություն է եղել, բայց այժմ Թուրքիային այլ հարցեր են հուզում, քան հայ-թուրքական հարաբերությունները, եւ հավանաբար դա է պատճառը, որ անմիջապես պաշտոնական մակարդակով չարձագանքեցին Հիլարի Քլինթոնի հայտարարությանը:Monday, July 5, 2010
Թուրքահայ լրագրող. Քլինթոնի հայտարարությունը ճնշում էր Թուրքիայի վրա
News.am. 5-7-2010- Թուրքական քաղաքական շրջանակներն առայժմ չեն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հունիսի 4-ին արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն:
«Լուրը տվել են, բայց պետական առումով արձագանքներ չկան»,- նշեց հայազգի լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ հավանաբար այս գիշեր արդեն որոշ մեկնաբանություններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության վերաբերյալ:
Արիս Նալչըն նաեւ կիսում է պետքարտուղարի այն կարծիքը, թե գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: «Հայաստանն իր բոլոր քայլերը կատարել է, եւ այժմ սպասում է Թուրքիային պատասխան քայլին»,- նշեց «Ակոսի» խմբագիրը:Ըստ Նալչըի՝ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը որոշակի ճնշում է Թուրքիայի վրա: «Հարկավ որոշակի ճնշում է: Քանի որ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից նման հայտարարություն է եղել, բայց այժմ Թուրքիային այլ հարցեր են հուզում, քան հայ-թուրքական հարաբերությունները, եւ հավանաբար դա է պատճառը, որ անմիջապես պաշտոնական մակարդակով չարձագանքեցին Հիլարի Քլինթոնի հայտարարությանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment