Saturday, July 10, 2010

Նաիրա Զոհրաբյան. ԵԽ բանաձևն Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հայտարարությունների նպատակով

Panorama.am. 10-7-2010- Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունած բանաձևն Ադրբեջանն օգտագործում է սեփական ռազմատենչությունը հիմնավորելու համար : Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի գործընկերներին ուղղված հայտարարությամբ մասնավորապես ասել է. «Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հերթական սադրիչ հայտարարությունով` նաև հղում կատարելով Եվրոպական խորհրդարանի «Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարություն» բանաձևին, որի հակասականության վերաբերյալ Հայաստանի թե օրենսդիր, թե գործադիր մարմինները արտահայտել են իրենց տեսակետը: Ցավոք մեր կանխատեսումները բանաձևի դրույթների խախաղ գործընթացի դեմ օգտագործելու վերաբերյալ իրականություն են դառնում: Ադրբեջանի նախագահը թյուրիմացության մեջ է փորձում դնել Ադրբեջանի հասարակությանը` ներկայացնելով Եվրոպական խորհրդարանի «Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարություն» բանաձևը որպես «ԼՂ մասին բանաձև»: Ելույթում նա բազմիցս վերահաստատում է ԼՂ հակամարության ռազմական կարգավորման սպառնալիքները: Նենգափոխելով բանաձևի համապատասխան դրույթները` նա հայտարարել է որ բանաձևը «ԼՂ հակամարտության լուծում է առաջարկում»: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է բանաձևի մի քանի կարևոր դրույթներին` որոնց համաձայն նախևառաջ խստորեն դատապարտվում է ռազմական ուղիով խնդրի լուծման գաղափարը և կոչ է անում խուսափել 1994թ. զինադադարի խախտումներից: Կարևորվում է անվտանգության երաշխավորումը որպես յուրաքանչյուր լուծման կարևորագույն դրույթներից մեկը: Ինչ վերաբերվում է ԼՂ հակամարությամ կարգավորմանը` ապա բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բակացությունների ակտիվացումը ՀՀ և Ադրբեջանի նախագահների վեց հանդիպումների արդյունքում` 2008թ. Մոսկովյան հռչակագրի հիման վրա: ԵԽ-ն անվերապահորեն սատարում է Մինսկի խմբի գործունեությունը, ինչպես նաև Լ’Ակվիլայի հռչակագիրը, որոնց տառին և ոգուն հակասող դրույթներ են ներմուծվել բանաձեւ: Զարմանք է առաջացնում այն փաստը, որ նախագահ Ալիևը անտեսում է Ադրբեջանում մարդու իրաբունքներին վերաբերող բանաձևի դրույթները, մասնավորապես բանտում գտնվող երիտասարդ բլոգերների ազատման կոչը և մի շարք այլ քննադատական եզրույթներ, բանաձևն ամբողջովին օգտագործելով ռազմատենչ քարոզչության նպատակով: Կոչ եմ անում ԵԽ իմ գործընկերներին խստորեն դատապարտել ԵԽ անունը պատերազմի քարոզչություն իրականացնելու նպատակով օգտագործելու գործելաոճը, ինչպես նաև քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարների շարունակվող սադրանքներին և սպառնալիքներին»:

No comments: