7Or.am. 10-7-2010- Սենատի լիագումար նիստին Բեռնար Քուշների անունից ելույթ է ունեցել Ֆրանսիայի պետքարտուղար Էրվե Նովելին։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է. պաշտոնական Փարիզը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես և մնացած երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանը, և այդ դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտարարվել է կառավարության կողմից,-ասել է Էրվե Նովելին։ Այս մասին «Trend» գործակալությանը տեղեկացրել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատնից։
Պատասխանելով Ֆրանսիայի Սենատի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Նատալի Գուլեի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշներին ուղղված հարցին, որը վերաբերում էր օրենսդիր մարմնի «Հարցեր կառավարությանը» գործընթացի շրջանակներում Ֆրանսիայում «ինքահռչակ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, Էրվե Նովելին ասել է.
-Ֆրանսիան, որը հավատարիմ է այս սկզբունքային դիրքորոշմանը, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառույցների հետ կապ չի պահպանում, և այդ ինքնահռչակ տարածքային միավորը Ֆրանսիայի կառավարությունում հավատարմագրված որևէ ներկայացուցչություն չունի։
Պետքարտուղարի խոսքերով՝ միայն Ադրբեջանի կողմից ճանաչված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեն իրավունք ունի այցելելու Լեռնային Ղարաբաղ և հանդիպելու «դե ֆակտո» իշխանության կառույցների հետ։
Նովելին նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի որոշ անդամների այցի պատասխանատվությունն իրենցն է, և չի արտահայտում Ֆրանսիայի դիրքորոշումը։Saturday, July 10, 2010
Ֆրանսիայի պետքարտուղար. «ԼՂ հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է»
7Or.am. 10-7-2010- Սենատի լիագումար նիստին Բեռնար Քուշների անունից ելույթ է ունեցել Ֆրանսիայի պետքարտուղար Էրվե Նովելին։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է. պաշտոնական Փարիզը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես և մնացած երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանը, և այդ դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտարարվել է կառավարության կողմից,-ասել է Էրվե Նովելին։ Այս մասին «Trend» գործակալությանը տեղեկացրել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատնից։
Պատասխանելով Ֆրանսիայի Սենատի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Նատալի Գուլեի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշներին ուղղված հարցին, որը վերաբերում էր օրենսդիր մարմնի «Հարցեր կառավարությանը» գործընթացի շրջանակներում Ֆրանսիայում «ինքահռչակ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, Էրվե Նովելին ասել է.
-Ֆրանսիան, որը հավատարիմ է այս սկզբունքային դիրքորոշմանը, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառույցների հետ կապ չի պահպանում, և այդ ինքնահռչակ տարածքային միավորը Ֆրանսիայի կառավարությունում հավատարմագրված որևէ ներկայացուցչություն չունի։
Պետքարտուղարի խոսքերով՝ միայն Ադրբեջանի կողմից ճանաչված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեն իրավունք ունի այցելելու Լեռնային Ղարաբաղ և հանդիպելու «դե ֆակտո» իշխանության կառույցների հետ։
Նովելին նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի որոշ անդամների այցի պատասխանատվությունն իրենցն է, և չի արտահայտում Ֆրանսիայի դիրքորոշումը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment