«Լրագիր» 9-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի ոճերն ու մոտեցումները տարբեր են: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ երկու տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ներգրավվեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, փոխելով Ռոբերտ Քոչարյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարեց, թե ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի դիրքորոշումներն ավելի մոտ են:
Իհարկե, այդ մասին հայտարարող ամերիկացի համանախագահը ամենեւին էլ Բրադկեն չէր, այլ հանրահայտ Մեթյու Բրազյան, ում այժմ փորձում են նշանակել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Բայց երեւի թե մեծ հաշվով էական տարբերություն չկա` Բրայզա, թե Բրադկե: Ու ընդհանրությունը Բ տառը չէ, որով սկբնավորվում են նրանց ազգանունները: Ընդհանրությունը տվյալ դեպքում Միացյալ Նահանգներն է, որի շահը համանախագահները սպասարկում են Մինսկի խմբում: Հետեւաբար, եթե Բրայզան կամ Բրադկեն ինչ որ հայտարարություն են անում, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պահվածքի հետ կապված, այդ հայտարարության “հեղինակային իրավունքը” անկասկած պատկանում է Միացյալ Նահանգներին, ոչ թե անձնապես Բրայզային կամ Բրադկեին:
Փաստացի, եթե երկու տարի առաջ ԱՄՆ նախանշում էր Սարգսյան-Ալիեւ ընդհանրություն, այժմ կատարում է հակառակը եւ մատնացույց է անում նրանց ոճական եւ մարտավարական տարբերությունները: Անշուշտ, ընդհանրության մասին Բրայզայի ժամանակի խոսքն ամենեւին չէր նշանակում, որ նրանց միջեւ չկար տարբերություն, կամ այժմ էլ տարբերության մասին Բրադկեի խոսքը ամենեւին չի նշանակում, որ նրանց միջեւ չկա ընդհանրություն: Խնդիրը սակայն շեշտադրումներն են, որ անում է ԱՄՆ իր շահը սպասարկող դիվանագետների միջոցով: Իրավիճակը հիշեցնում է բաժակի հայտնի պարագան, երբ կիսոփ չափ լցված բաժակի առումով հարց է հնչում` բաժակը կիսոփ չափ լեցուն է, թե կիսով չափ դատարկ: Ասում են, թե լավատեսը պատասխանում է, որ կիսով չափ լեցուն է, իսկ հոռետեսն ասում է, թե կիսով չափ դատարկ: Զարմանալի է, բայց իրատեսի պատասխանի տարբերակ կարծես թե չկա, համենայն դեպս օրինակ ինձ հայտնի չէ, թե իրատեսն ինչ է պատասխանել կամ ինչ կպատասխաներ բաժակի այդ պարունակության վերաբերյալ հարցին, որովհետեւ միգուցե իրատես չի էլ եղել:
Տվյալ, այսինքն Սարգսյան-Ալիեւ մոտեցումների պարագայում, կարծես թե ԱՄՆ լավատեսությունը փոխվում է հոռետեսության, եթե Նահանգները սկսել է մատնանշել ոչ թե ընդհանրությունները, այլ տարբերությունը: Բայց, միգուցե այդ դեպքում, ի տարբերություն բաժակի ջրի, մենք գործ ունենք ոչ լավատեսության, ու ոչ էլ հոռետեսության հետ: Մեր գործը, ըստ երեւույթին, հենց իրատեսության հետ է` ԱՄՆ իրատեսության: Բանն այն է, որ երկու տարի առաջ, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, ով մինչ այդ թե պաշտպանության նախարար, թե վարչապետ եղած տարիներին հրապարակավ հայտնել եւ ակնարկել էր Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային առաջարկների հիման վրա կարգավորելու իր պատրաստակամությունը` “Աղդամը մեր հայրենիքը չէ” “նշանաբանի” ներքո, Միացյալ Նահանգները թերեւս մտածեցին, որ Սերժ Սարգսյանը հենց այն գործիչն է, որի միջոցով էլ առաջ կտարվի կարգավորման առաջարկված տարբերակը` մադրիդյան սկզբունքներ ասածը:
Նահանգներին այդ պահին դա թվում էր միանգամայն իրատեսական: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրությունների միջոցով իրեն ապահովեց բացարձակ հաղթանակ, որն էլ արժանացավ միջազգային հանրության ընդունելությանը: Հետեւաբար Սերժ Սարգսյանն անկարող կլիներ ասել, թե ինքը երկրի ներսում բավարար ուժ չունի այս կամ այն որոշումն իրականացնելու: Միջազգային հանրությունը, ու մասնավորապես ԱՄՆ դրա համար չէ, որ հանդուրժեցին նրա բացարձակ “հաղթանակը”: Նրան կասեն` կներեք, պարոն Սարգսյան, բայց չէ որ Ձեզ ձայն է տվել բնակչության ճնշող մեծամասնությունը, այդ թվում եւ Ձեզ միացած ՕԵԿ-ի ու Բարգավաճ Հայաստանի տեսքով. ուրեմն հասարակությունը համաձայն է ձեզ հետ: Հո չի կարող Սերժ Սարգսյանն ասել, թե գիտեք, հասարակությունն իրականում դեմ է ինձ, պարզապես ես կեղծել եմ ընտրությունները եւ դուք էլ կեղծված ընտրություններն եք ճանաչել:
Բայց այդ համապետական ընտրություններին հաջորդած երկու տարիները Միացյալ Նահանգներին թերեւս հուշեցին, որ իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ եւ որ եթե Սերժ Սարգսյանին հնարավոր է ինչ որ բան պարտադրել, ապա Հայաստանի քաղաքացիների հանդեպ պարտադրանքը կարող է այդքան էլ հեշտ գործ չլինել, քանի որ Հայաստանում այդուհանդերձ կան հասարակական-քաղաքական առողջ խմբեր, որոնք թեեւ ներկայում բավական ցաքուցրիվ են եւ անհամակարգված են գործում, այդուհանդերձ որեւէ արտաքին պարտադրանք կարող է դառնալ նրանց համակարգվածության գեներացիայի աղբյուր: Թերեւս այդ է պատճառը, որ կիսով չափ լիքը թվացող բաժակն ԱՄՆ համար այժմ կիսով փաչ դատարկ է թվում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆSaturday, July 10, 2010
ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ՏԱՐԲԵՐՎԵՑԻՆ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment