ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԱՈ ՍՈԱՐԵՇԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ BBC ռադիոկայանին տված իմ հարցազրույցի մասին մամուլի հրապարակումների կապակցությամբ չեմ ցանկանում ներքաշվել ասվածի վերաբերյալ խոսքերի խաղի մեջ: Ես առաջարկում եմ նրանց, ովքեր հետաքրքրված են, ուշադիր լսել հարցազրույցը, որտեղ հակամարտության վերաբերյալ արտահայտած իմ մտքերն այն նույն մտքերն են, որ ես նախկինում արտահայտել եմ Երեւան եւ Բաքու կատարած վերջին այցերի ընթացքում:
Մեր դիքորոշումը հստակ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի սահմանների ամբողջականության և իրենց սեփական ճակատագիրը որոշելու բոլոր ժողովուրդների իրավունքի վրա:
Հարցազրույցում նշել եմ, որ համոզված եմ, որ առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության հասնելու հստակ հնարավորություն: Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, եւ ես նշել եմ, որ այսպիսի կամք առկա է երկու երկրներում էլ: Իմ հարցազրույցում ես ոչ մի անգամ չեմ մեղադրել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին այն փաստի համար, որ դեռեւս Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել:Saturday, July 10, 2010
ԻՆՉ Է ԱՍԵԼ ՍՈԱՐԵՇԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԱՈ ՍՈԱՐԵՇԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ BBC ռադիոկայանին տված իմ հարցազրույցի մասին մամուլի հրապարակումների կապակցությամբ չեմ ցանկանում ներքաշվել ասվածի վերաբերյալ խոսքերի խաղի մեջ: Ես առաջարկում եմ նրանց, ովքեր հետաքրքրված են, ուշադիր լսել հարցազրույցը, որտեղ հակամարտության վերաբերյալ արտահայտած իմ մտքերն այն նույն մտքերն են, որ ես նախկինում արտահայտել եմ Երեւան եւ Բաքու կատարած վերջին այցերի ընթացքում:
Մեր դիքորոշումը հստակ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի սահմանների ամբողջականության և իրենց սեփական ճակատագիրը որոշելու բոլոր ժողովուրդների իրավունքի վրա:
Հարցազրույցում նշել եմ, որ համոզված եմ, որ առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության հասնելու հստակ հնարավորություն: Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, եւ ես նշել եմ, որ այսպիսի կամք առկա է երկու երկրներում էլ: Իմ հարցազրույցում ես ոչ մի անգամ չեմ մեղադրել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին այն փաստի համար, որ դեռեւս Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment