Հուլիսի 11–ին ամբողջ քրիստոնյա աշխարհը նշում է Աստծո Պայծառակերպության կամ Այլափոխության տոնը, որը հայ ժողովրդի մոտ հայտնի է Վարդավառ անունով։
Վարդավառը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը։ «Պատմությունն ասում է, որ Աստված, այսինքն Քրիստոսը, վերցրեց իր երեք աշակերտներին, բարձրացավ Թաբուր լեռը՝ աղոթելու համար և նրանց առջև պայծառակերպվեց»,– տոնի խորհուրդն այսպես լրագրողներին ներկայացրեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, որն այսօր հանդիպեց լրագրողների հետ։
Վարդավառը հայոց եկեղեցիներում նշվում է երեք օր։ Առաջին օրը նախատոնական է, երկրորդ օրը բուն պատարագն է, իսկ հաջորդ օրը մեռելոցն է։ Տեր Բաբկենի տեղեկացմամբ, Վարդավառը խորհրդանշում է ներկան, անցյալը և ապագան։
Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից Վարադավառն իրար ջրելով նշելու ավանդությանը, տեր Բաբկենն ասաց, որ տոնը ջրով նշելը ժողովրդի ավանդույթն է և որևէ աստվածաբանական խորհուրդ չունի։ Միակ խորհուրդը թերևս այն է, որ «ջուրը Տիրոջ գործիքներից է, որը ծառայում է նրա արարչագործությանը»։
Հոգևոր հովվի խոսքով, Վարդավառի տոնը հայտնի է 4–րդ դարից, այն համարվում է համաքրիստոնեական տոն, քանի որ հաստատված է Ավետարանով։ Տարբեր ժողովուրդներ Վարդավառը կարող են նշել տարբեր ծիսակարգով, այլ հագուստ կրելով, սակայն տոնի բուն խորհուրդը քրիստոնյա բոլոր եկեղեցիների համար նույնն է։Saturday, July 10, 2010
Վարդավառի խորհուրդն ամբողջ աշխարհում նույնն է, ծիսակարգերը՝ տարբեր
Հուլիսի 11–ին ամբողջ քրիստոնյա աշխարհը նշում է Աստծո Պայծառակերպության կամ Այլափոխության տոնը, որը հայ ժողովրդի մոտ հայտնի է Վարդավառ անունով։
Վարդավառը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը։ «Պատմությունն ասում է, որ Աստված, այսինքն Քրիստոսը, վերցրեց իր երեք աշակերտներին, բարձրացավ Թաբուր լեռը՝ աղոթելու համար և նրանց առջև պայծառակերպվեց»,– տոնի խորհուրդն այսպես լրագրողներին ներկայացրեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, որն այսօր հանդիպեց լրագրողների հետ։
Վարդավառը հայոց եկեղեցիներում նշվում է երեք օր։ Առաջին օրը նախատոնական է, երկրորդ օրը բուն պատարագն է, իսկ հաջորդ օրը մեռելոցն է։ Տեր Բաբկենի տեղեկացմամբ, Վարդավառը խորհրդանշում է ներկան, անցյալը և ապագան։
Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից Վարադավառն իրար ջրելով նշելու ավանդությանը, տեր Բաբկենն ասաց, որ տոնը ջրով նշելը ժողովրդի ավանդույթն է և որևէ աստվածաբանական խորհուրդ չունի։ Միակ խորհուրդը թերևս այն է, որ «ջուրը Տիրոջ գործիքներից է, որը ծառայում է նրա արարչագործությանը»։
Հոգևոր հովվի խոսքով, Վարդավառի տոնը հայտնի է 4–րդ դարից, այն համարվում է համաքրիստոնեական տոն, քանի որ հաստատված է Ավետարանով։ Տարբեր ժողովուրդներ Վարդավառը կարող են նշել տարբեր ծիսակարգով, այլ հագուստ կրելով, սակայն տոնի բուն խորհուրդը քրիստոնյա բոլոր եկեղեցիների համար նույնն է։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment