«Լրագիր» 26-7-2010- Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դտարանի որոշումից խանդավառվել պետք չէ, բայց դա շատ լավ նախադեպ է, որը կարող է նպաստել Ղարաբաղի հարցում ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջ մղելուն, քանի որ Եվրոպան առաջնորդվում է նախադեպերով: Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, Կոսովոյի մասին որոշումը տալիս է գործողությունների լայն շերտի հնարավորություն, որը պետք է օգտագործել: Սակայն այդ հարցում Նիկոյանը նշել է, թե առանձնակի մանրամասներ կարիք չկա հայտնելու: Նա նշել է միայն, որ խորհրդարանն այդ որոշումը, այդ նախադեպը կարող է օգտագործել միջազգային այն կառույցներում, որտեղ ներկայացված է խորհրդարանական պատվիրակությամբ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը մերժի սանկտ-պետերբուրգյան առաջարկները, ապա գուցե պետք կլինի գնալ այլ ճանապարհով, ապա Սամվել Նիկոյանը կարծում է, որ օրինակ այլ ճանապարհ կարող է լինել Ղարաբաղի ճանաչումը:
Ինչ վերաբերում է պատերազմի շանտաժին, ապա Նիկոյանը չի բացառում, որ պատերազմ լինի: Բայց նաեւ ասում է, որ Ադրբեջանն այնքան ուժեղ չէ, որ շանտաժի ենթարկի Մինսկի խմբի համանախագահներին: Նիկոյանը նաեւ հարցնում է, թե ուր էլ Ալիեւը առաջին պատերազմի ժամանակ, արդյոք նա ցույց է տվել, թե գիտե հաղթել: Մինչդեռ, ըստ Նիկոյանի, Հայաստանի ղեկավարները զինվորից մինչեւ հրամանատար ճանապարհ են անցել Ղարաբաղի պատերազմում եւ գիտեն հաղթելու ձեւը: Նիկոյանի խոսքով, Ղարաբաղի ժողովուրդն էլ կռվել է ու հաղթել, գիտի հաղթելու ձեւն ու ճանապարհը, իսկ Ադրբեջանի ժողովուրդն ընդամենը լինելու է իր ղեկավարության կառուցած միֆի ազդեցության տակ:
Monday, July 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment