Monday, July 26, 2010

Մեծ Բրիտանիայում ամենագեր կինը մահացել է կերակուրի մեծ .չափաբաժնից»

HayNews.am. 26-7-2010- Մեծ Բրիտանիայի ամենագեր կինը` Շերոն Մևսիմլերը մահացել է: 286 կիլոգրամ քաշ ունեցող կինը մահացել է սրտի կաթվածից: Կնոջը բուժող անձնակազմի խոսքերով` Շերոնը սրտի կաթվածի է հասել հերթական գերսնման հետևանքով. խիստ դիետայի նստած Շերոնի բարեկամներից մեկը նրան հիվանդանոցում տեսակցելիս իր հետ բերել է «մեծ» կնոջ ամենասիրելի կերակուրները` տապակած թռչնամիս և ձուկ կարտոֆիլով: Նշենք, որ Շերոնի մեծ քաշը պայմանավորված է եղել նրանով, որ նա վերջին տարիներին տարած դեպրեսիայի հետևանքով ձեռք է բերել մեծ կախվածություն կերակուրից: Նա սկսել է ուտել առանց դադարի այնքան, որ որոշ ժամանակ անց ձեռք բերած սաստիկ գիրության պատճառով չի կարողացել անգամ ինքնուրույն դուրս գալ անկողնուց:

No comments: