Monday, July 5, 2010

Վրացական «սեր» առ Ամերիկա. Փողոց Բուշին, գինի` Քլինթոնին

Haynews.am. «Հիլարի Քլինթոնի ընկերներ» վրացական ակումբն իսկական վրացական նվեր է պատրաստել Հիլարի Քլինթոնի համար: Վերջիններս պատվիրել են վրացական սափերավի գինի, որը կրում է Քլինթոնների ընտանիքի ազգանունը: Նրանք պատրաստվում են այդ նվերը փոխանցել ԱՄՆ Պետքարտուղարին Վրաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով: Հետաքրքրական է, որ Վրաստանում կա նաև Ջորջ Բուշ կրտսերի անվան փողոց, որը, ամենայն հավանականությամբ, կրում է ռոտացիոն կարգ և շուտով կվերանվանվի Օբամայի անունով:

No comments: