Monday, July 5, 2010

Թուրքագետ. Աշխարհը դադարել է միատեսակ մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին

News.am. 5-7-2010- Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում արձանագրել է, որ ղարաբաղյան կարգավորումը հիմնված է Հելսինկայն եզրափակիչ ակտի երեք հիմնակն սկզբունքների վրա: Դա Հայաստան կատարած այցի կարեւորագույն արդյունքներից մեկն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Օգտվելով Հելսինկյան ակտի սկզբունքներից՝ ղարաբաղցի ժողովուրդը կարող է իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, այն պետք է կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Սաֆրաստյանը: Նա նաեւ հնացած եւ սխալ է համարել հակամարտության կողմերի նկատմամբ միջազգային հանրության հավասար վերաբերմունքի սկզբունքը: Ըստ Սաֆրաստյանի՝ դա Ադրբեջանի սադրիչ քաղաքականության հետեւանքն է, որը սպառնալիք է խաղաղ կարգավորման համար:

No comments: