Wednesday, August 4, 2010

Ադրբեջանը ավելի քան 100 մլն եվրո կծախսի սպառազինում արտադրելու վրա

Diplomat.am 4.08.2010- 2010 թ. առաջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման համար կնքված պայմանագրերի արժեքը 61.1 մլն մանատ է կազմել (1 մանատը` 1.05 եվրո ): Մինչև տարվա վերջ ևս 42 մլն մանատի պայմանագրեր կկնքվեն: Ադրբեջանում կարգավորված է կամ նախատեսվում է ականանետերի, նռնականետերի, օպտիկական նշանոցների, տարբեր նշանակության ռազմամթերքների` այդ թվում նաև ականների, ավիառումբերի, նռնակների և փամփուշտների, ինչպես նաև զինծառայողներին վարժեցնելու համար նախատեսված տրենաժորների և այլ արտադրանքի թողարկումը: Նշենք, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության վերաբերյալ պայմանագրերի գումարը 2010 թ. աճել է 120 անգամ` համեմատած 2006 թ. հետ, 2007 թ.` 9.6 անգամ, 2008 թ.` 6 անգամ:

No comments: