Monday, August 23, 2010

Հայաստանը 4 մեդալ ունի իր ակտիվում

«armsport.am», 22.08.2010: Սինգապուրում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի ընտրանին 4 մեդալ ունի իր ակտիվում: 4-րդ մեդալը նվաճեց ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը, ով ելույթ է ունենում 66կգ քաշայինների պայքարում: Ղազարյանը մեդալի համար մրցամարտում առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Բեկա Տուգուշիի նկատմամբ: Մեդալների աղյուսակում Հայաստանը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով ընթանում է 47-րդ հորիզոնականում:

No comments: