«Tert.am», 23.08.10- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայաստանյան այցի ավարտից հետո բելառուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են տարածել այդ այցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Երևան էր եկել ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, սակայն մյոսւ հյուրերից երկու օր շուտ էր ժամանել:
Ինչով էր զբաղվում Լուկաշենկոն Երևանում, և որտեղ էր նա իջևանել, պարզ չէր: Որոշ հայկական լրատվամիջոցներ հաղորդում էին, թե նա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հյուրն է:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր միայն այն տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Երևանում:
Այժմ, Լուկաշենկոյի այցի ավարտից հետո, բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում նա բնակվել է Ազգային անվտանգության ծառայության Ընդունելությունների տան ապարտամենտներում:
Ինչպես գրում է Немецкая волна-ն, բոլոր այն կասկածները՝ կգա՞ Լուկաշենկոն Հայաստան թե ոչ, ցրեց հենց ինքը Լուկաշենկոն՝ Երևան ժամանելով մյուսներից երկու օր շուտ: Այդ ընթացքում նա համատեղեց հաճելին և օգտակարը:
Ըստ աղբյուրի, Լուկաշենկոն այցելել է Սևան, գնահատել հայերի խոհարարական արվեստը:
Բելառուսի հեռուստառադիոընկերությունը հաղորդում է, որ Լուկաշենկոն այցելել է «Արարատ» կոնյակի, գինու, օղու գործարան՝ գործարանի սեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ:
Այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ Բելառուսում գործարանի մասնաճյուղ բացելու վերաբերյալ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Պարոն Լուկաշենկոն պարոն Ծառուկյանին առաջարկեց, որ գործարանի մի մասնաճյուղ էլ բացվի Բելառուսում»,- ասաց Գալստյանը՝ ավելացնելով, որ դրա շուրջ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն:
Լուկաշենկոն Ծառուկյանի ուղեկցությամբ այցելել է նաև հայ-բելառուսական առևտրի տուն, որի բացումը նախատեսված է առաջիկայում: Այստեղ, ինչպես հաղորդում է բելառուսական Комсомольская Правда-ն, վաճառվելու է ավելի քան 1600 անուն բելառուսական արտադրության ապրանք:Monday, August 23, 2010
Որտեղ է իջևանել Լուկաշենկոն և ինչով է զբաղվել Երևանում. նոր մանրամասներ
«Tert.am», 23.08.10- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայաստանյան այցի ավարտից հետո բելառուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են տարածել այդ այցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Երևան էր եկել ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, սակայն մյոսւ հյուրերից երկու օր շուտ էր ժամանել:
Ինչով էր զբաղվում Լուկաշենկոն Երևանում, և որտեղ էր նա իջևանել, պարզ չէր: Որոշ հայկական լրատվամիջոցներ հաղորդում էին, թե նա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հյուրն է:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր միայն այն տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Երևանում:
Այժմ, Լուկաշենկոյի այցի ավարտից հետո, բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում նա բնակվել է Ազգային անվտանգության ծառայության Ընդունելությունների տան ապարտամենտներում:
Ինչպես գրում է Немецкая волна-ն, բոլոր այն կասկածները՝ կգա՞ Լուկաշենկոն Հայաստան թե ոչ, ցրեց հենց ինքը Լուկաշենկոն՝ Երևան ժամանելով մյուսներից երկու օր շուտ: Այդ ընթացքում նա համատեղեց հաճելին և օգտակարը:
Ըստ աղբյուրի, Լուկաշենկոն այցելել է Սևան, գնահատել հայերի խոհարարական արվեստը:
Բելառուսի հեռուստառադիոընկերությունը հաղորդում է, որ Լուկաշենկոն այցելել է «Արարատ» կոնյակի, գինու, օղու գործարան՝ գործարանի սեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ:
Այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ Բելառուսում գործարանի մասնաճյուղ բացելու վերաբերյալ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Պարոն Լուկաշենկոն պարոն Ծառուկյանին առաջարկեց, որ գործարանի մի մասնաճյուղ էլ բացվի Բելառուսում»,- ասաց Գալստյանը՝ ավելացնելով, որ դրա շուրջ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն:
Լուկաշենկոն Ծառուկյանի ուղեկցությամբ այցելել է նաև հայ-բելառուսական առևտրի տուն, որի բացումը նախատեսված է առաջիկայում: Այստեղ, ինչպես հաղորդում է բելառուսական Комсомольская Правда-ն, վաճառվելու է ավելի քան 1600 անուն բելառուսական արտադրության ապրանք:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment