News.am. 12-8-2010- ԱՄՆ-ում զարմացած չեն, որ Ռուսաստանը ցանկանում է Աբխազիայում զենիթահրթիռային C-300 համալիրներ տեղադրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Մեզ հայտնի է, որ Ռուսաստանն ավել վաղ C-300 համալիրներ է տեղադրել Աբխազիայում: Աբխազիայում այդ համակարգերը տեղակայվում են արդեն 2 տարի: Մենք չենք կարող ասել, թե Ռուսաստանն այնտեղ նոր համալիրներ տեղադրել է, թե` ոչ: Մենք դա կպարզենք, բայց այս իրավիճակը նորություն չէ»,- ասել է Քրոուլին, օգոստոսի 11-ին կայացած բրիֆինգում:
Լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի առաջարկությունը` որպես պատասխան, ռադար եւ հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառել Վրաստանին: Քրոուլին խնդրել է այդ հարցով մեկնաբանության համար դիմել Պենտագոնի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը օգոստոսի 11-ին հայտնել էր, որ ռուսական ռազմաօդային ուժերը Աբխազիայի տարածքում C-300 մեկ համալիր են տեղադրել: Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանով Ռուսաստանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում 2008-ի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը:Thursday, August 12, 2010
ԱՄՆ-ը կարող է Վրաստանում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրել
News.am. 12-8-2010- ԱՄՆ-ում զարմացած չեն, որ Ռուսաստանը ցանկանում է Աբխազիայում զենիթահրթիռային C-300 համալիրներ տեղադրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Մեզ հայտնի է, որ Ռուսաստանն ավել վաղ C-300 համալիրներ է տեղադրել Աբխազիայում: Աբխազիայում այդ համակարգերը տեղակայվում են արդեն 2 տարի: Մենք չենք կարող ասել, թե Ռուսաստանն այնտեղ նոր համալիրներ տեղադրել է, թե` ոչ: Մենք դա կպարզենք, բայց այս իրավիճակը նորություն չէ»,- ասել է Քրոուլին, օգոստոսի 11-ին կայացած բրիֆինգում:
Լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի առաջարկությունը` որպես պատասխան, ռադար եւ հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառել Վրաստանին: Քրոուլին խնդրել է այդ հարցով մեկնաբանության համար դիմել Պենտագոնի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը օգոստոսի 11-ին հայտնել էր, որ ռուսական ռազմաօդային ուժերը Աբխազիայի տարածքում C-300 մեկ համալիր են տեղադրել: Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանով Ռուսաստանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում 2008-ի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment