Thursday, August 12, 2010

«Որոշումը քոնն է: Մի’ թող, որ փախչեն այս ոճիրով: Գործի անցի’ր: Հիմա’ »:

Վերջերս արմեն ավետիսյան անունով անձի ղեկավարած Հայ Ազգայնականների Համախմբում կոչված կառույցը,որը, այլ կերպ ասած, հայ հեթանոսների միությունն է, տարածել է մի հայտարարություն,որը լի է զրպարտություններով,բամբասանքներով,զազրախոսություններով` ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հայ ազգի գոյությունը վտանգի տակ է մեծավ մասամբ նաեւ առաքելական եկեղեցու էքումենիկ շարժման անդամակցության պատճառով, որը միայն գլոբալիզացիայի քող է` առաջ քաշելու մեկ աշխարհային կրոն մեկ աշխարհի գաղտնի կառավարության համար:Հայաստանն այսօր կործանվում է, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական եւ օտարաստեղծ նմանատիպ այլ ուղղություններ, իսկ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար»: Այս հայտարարությանը հանդիպելուց առաջ ես Ձեզ հարգում էի,որպես Արցախյան ազատամարտի մասնակից:Սակայն սրանով դուք իմ ու բազմաթիվ գաղափարակիցներիս աչքին ցածրացաք:Այդ իսկ պատճառով ձեր մասին խոսելուց դուք-էրս կգրեմ փոքրատառերով: Որպես Հայ հեթանոսների ղեկավար` դուք երբևէ որևէ լուրջ քայլի դիմել եք արդյո՞ ք աղանդավորական,սեռամոլագարական և օտարաստեղծ նմանատիպ այլ ուղղությունների դեմ:Դուք բացի պերճախոս հայտարարություններից ու «գոմիկների անուններ պարունակող» ցուցակներից/որը քաջություն անգամ չունեցաք այդքան թմբկահարելուց հետո ներկայացնել Հայ ազգին/,ուրիշ էլ ինչպես եք պայքարում նման ապազգային տարրերի դեմ:Թույլ տվեք ձեր գործը հեշտացնել և պատասխանել.Ոչնչով: Հետո նույն հակա ՔՐԻՍՏՈՆՅԱ ոգով շարունակել եք. «Այս է այն ազգային եկեղեցին, որին դու միշտ հավատացել ես, որ փրկել է ազգին, երբ մենք պետականազուրկ էինք: Դու տեղյակ էիր իրենց այդ շարժման միանալու մտադրությունից և ցանկությունից»: Հետաքրքիր է,թե այդ հեգնական տոնով գրելը միայն ձեզ մոտ է առկա,թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց «աբիժնիկ» այլ անձանց մոտ էլ կարելի է հանդիպել այդ լկտիությունը: Չերկարացնելու համար անցնենք ձեր հաջորդ մտքին. «Շատ հավանաբար, ո’չ, եկեղեցին երբեք չի հարցրել քո կարծիքը: Կներես, բայց դու երբևիցե հանդիպել ես մի գայլի, որին մտահոգեր ոչխարի կարծիքը: Բայց դու ոչխար չե’ս: Դու ՀԱ’Յ ես: Ոտքի կանգնի’ր և նրանց հաշվետվության ենթարկիր: Ստիպի’ր, որ հրաժարվեն այդ շարժումից: Օգտագործի’ր իրավունքդ»: Տեսնես ինչպես եք համարձակություն գտնում Ձեր մեջ 1700 տարի ձեր ժողովրդի սեփականություն ու բնորոշ մի գիծ դարձած սուրբ ազգային կրոնին`Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, գայլ անվանել: Տո գայլը հենց դուք եք,սոված գայլ, որը, ուրիշներին գայլի հետ համեմատելով, իր համար ոչխարներ է ուզում որսալ… դուք դատարկամիտ պոռոտախոսի մեկն եք, ով, հայրենասերի մորթի հագած, սեփական ժողովրդին ցանականում է պառակտել,բաժան բաժան անել: Հետո նշում էք. «Իրականում եկեղեցին երբեք չի փրկել ազգին, ազգն է փրկել եկեղեցուն: Միշտ: Ամենուրեք: Ինչ ես անելու: Սպասելու ես, որ մի անգամ էլ Հայաստանը քանդեն` մի վերջին անգամ դա անելով: Կամ դեռ մտահոգված ուզում ես իմանաս, թե Օբաման երբ է հնչեցնելու “ցեղասպանություն” բառը» … Գիտեք, դուք իրոք զարմացրիք ինձ: Չէի ուզի մանրանալ,միայն կասեմ մի քանի անուն.Սիմեոն Երևանցի,Հակոբ Ջուղայեցի, Մկրտիչ Խրիմյան,Գևորգ Սուրենյանց, Գևորգ Չորեքչյան… Վերջում կոչ եք անում. «Որոշումը քոնն է: Մի’ թող, որ փախչեն այս ոճիրով: Գործի անցի’ր: Հիմա’ »: Կխնդրեի մեկընդմիշտ հիշել. Հայ Ժողովուրդը իր որոշումը կայացրել է դեռևս 301 թվականին: Հայազն Երիտասարդների Միաբանության կենտրոնական կոմիտեի անդամ Արմեն Մկրտչյան

No comments: