Thursday, August 5, 2010

«Ժամանակ». Ռուսաստանն Ադրբեջանին դրդում է ագրեսիայի

News.am. 5-8-2010- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին թերթը զրուցել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Նա նշել է, որ եթե այդ գործարքն իսկապես տեղի ունենա, ապա այն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում ուժերի դասավորվածության վրա: «Այս համակարգերը դասվում են պաշտպանողական սպառազինությունների շարքին եւ կարող են սահմանափակել մեր հնարավորությունները՝ հակառակորդին հակահարված տալու հարցում, եթե հանկարծ Ադրբեջանի մտքով անցնի վերսկսել ռազմական գործողությունները: Այսինքն՝ ստանալով C-300-ը՝ Ադրբեջանը ավելի քիչ խոցելի կլինի, եւ այդ ինքնավստահությունը կարող է դրդել Ադրբեջանին ավելի ագրեսիվ գործողությունների»:

No comments: