News.am. 2-8-2010- ԱՄՆ-ում տեղի է ունեցել երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր` Չելսի Քլինթոնի և բանկիր Մարկ Մեզվինսկու հարսանիքը: Այդ մասին օգոստոսի 1-ին հաղորդում է AFP-ը:
Պսակադրության արարողությունը կայացել է Նյու Յորք նահանգի Ռայնբեկ քաղաքում` մոտ 500 հյուրերի մասնակցությամբ: Ներկա են եղել նաև կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Հարսանիքի վայրը` Հուդզոն գետի ափին գտնվող Ասթորս Քուրթս նստավայրը եղել խսիտ հսկողության տակ և փակ է եղել մամուլի համար: Փակ է եղել նաև օդային տարածքը:
Չելսի Քլինթոնի հարսանիքի մանրամասները երկար ժամանակ հայտնի չէին հանրությանը, քանի որ հարսնացուն ցանկանում էր գաղտնի պահել միջոցառումը: Անցկացման վայրն ու օրը հայտնի դարձավ հուլիսի սկզբին: Դրանից առաջ հայտնի էր միայն, որ այն տեղի է ունենալու ամռանը: Բացի այդ ապրիլին Բիլ Քլինթոնի խոսքերից հայտնի դարձավ, որ դուստրը նրան խնդրել է հարսանիքի կապակցությամբ նիհարել:
Associated Press-ը նշում է, որ 30-ամյա Չելսի Քլինթոնը և 32-ամյա Մարկ Մեզվինսկին վաղուց են ծանոթ, միասին սովորել են Ստենֆորդի համալսարանում: Նորապսակներն այժմ ապրում են Նյու Յորքում, որտեղ Մեզվինսկին աշխատում է G3 Capital հեջ-հիմնադրամում, իսկ դրանից առաջ ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկում` Goldman Sachs-ում է աշխատել:
Monday, August 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment