«Լրագիր», 24.08.10: Ենի Ազարբայջանի երկրորդ դեմք Ալի Ահմեդովն ասել է, որ “պետք է սպասել Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցին”: Ըստ նրա, հայ-ռուսական Արձանագրությամբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվել է, եւ “ադրբեջանական կողմն սպասում է, որ այդ այցի ընթացքում այն կվերականգնվի”: Նա պարզաբանել է, որ իրենք անհանգստացած են եւ բանակցություններ են վարում Եդինայա Ռոսիա կուսակցության հետ:
Թուրքական ռազմահենակայանի տեղաբաշխման հարցի առթիվ Ահմեդովն այն կարծիքին է, որ “համապատասխան համաձայնագրերով Նախիջեւանի անվտանգության ապահովումը վերաբերում է Թուրքիայի իրավասությանը, Անկարան այդ ուղղությամբ աշխատում է”:
Ահմեդովի խոսքերից պարզվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալում է համարժեք վերաբերմունք: Հավանաբար, անվտանգության “նոր ձեւաչափի որոնման անհրաժեշտության” մասին նրա ընդհանրացումը պետք է հասկանալ ոչ այլ կերպ, քան Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության հեռանկարի շուրջ պաշտոնական Բաքվի պատրաստակամության դրսեւորում:
Հակառակ դեպքում Ահմեդովը չէր սպասի, որ Մեդվեդեւի Բաքու այցով “հավասարակշռությունը կվերականգնվի”, այլ կխոսեր անվտանգության ուրիշ համակարգում իր հետաքրքրությունը բավարարելու Ադրբեջանի մտադրության մասին:
Ահմեդովը նաեւ փաստացի ընդունում է, որ Նախիջեւանը Ադրբեջանի լիարժեք իրավազորությանը ոչ ենթակա կազմավորում է, եւ նրա անվտանգության հարցը “վերաբերում է Թուրքիայի իրավասությանը”:
Խնդիրն այն է, որ Թուրքիան այդ “իրավասությունը” ստացել է 1921թ. Մոսկվայի պայմանագրով: Մինչ այդ Նախիջեւանը համարվել է Հայաստանից Ռուսաստանի օկուպացրած տարածք: Այսինքն, Նախիջեւանը Թուրքիայի “իրավասությանն” է տրվել ռուս- թուրքական պայմանավորվածությամբ:
Արդյոք Մեդվեդեւի այցից սպասելիքները կապված չեն այն բանի հետ, որ Ռուսաստանը վերահամաձայնի, որպեսզի Թուրքիան ռազմահենակայան ունենա Նախիջեւանում: Թերեւս ա՞յդ հարցով է Ադրբեջանի իշխող կուսակցությունը բանակցում Եդինայա Ռոսիայի հետ:
Վ.Ա.
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment