Wednesday, August 11, 2010

Ղարաբաղի հարցում Ուզբեկստանն աջակցու՞մ է Ադրբեջանին

Aysor.am. 11-8-2010- Սեպտեմբերի կեսերին նախատեսվում է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի այցը Ուզբեկստան:Վերջին անգամ Ադրբեջանի Նախագահը 2004 թվականին է պաշտոնական այցով մեկնել Ուզբեկստան: Այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կառուցվող Ադրբեջանի մշակույթի կենտրոնի բացմանը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը` վկայակոչելով թուրքական «Ջիհան» գործակալությանը: Նշենք, որ «Ջիհան» գործակալությունը նաև գրում է, թե Ղարաբաղի հարցում Ուզբեկստանը Ադրբեջանին լուրջ աջակցություն է ցույց տալիս:

No comments: