Հայաստանի արտգործնախարարությունը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր թուրքական կողմից առայժմ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես առայժմ որեւէ հրավեր չի ստացել: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա հրավերքը պետք է փոխանցվի Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով:
Հիշեցնենք, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Եկեղեցին վերանորոգվել է 2007-ին եւ գործելու է որպես թանգարան: Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի: Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել:Thursday, August 12, 2010
ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները կմասնակցե՞ն Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին
Հայաստանի արտգործնախարարությունը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր թուրքական կողմից առայժմ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես առայժմ որեւէ հրավեր չի ստացել: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա հրավերքը պետք է փոխանցվի Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով:
Հիշեցնենք, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Եկեղեցին վերանորոգվել է 2007-ին եւ գործելու է որպես թանգարան: Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի: Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment