«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
- Պարոն Սեֆիլյան, ինչպես եք գնահատում Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի, և տնտեսապես շահավետ գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում գրանցված վերջին զարգացումները՝ հաշվի առնելով մեր երկրում ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումն ու Ադրբեջանին հակահրթիոային համակարգերի վաճառքը։
- Իմ համոզմամբ, այսօրվա մոսկովյան իշխանությունները չեն վստահում Սերժ Սարգսյանի վարչակազմին և վարում են կորզելու քաղաքականություն։ Քանի որ ռուսները համարում են, որ Սերժ Սարգսյանը շատ ընդգծված կերպով թեքվել է դեպի Արևմուտք, նրանք փորձում են տարբեր կանխարգելիք քայլեր կատարել ալդ անվստահելի գործընկերոջը կարգի հրավիրելու նպատակով։ Ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պատճառը ես դրա մեջ եմ տեսնում՝ դա զգուշացում է Սերժ Սարգսյանին, որ նա հանկարծ չփորձի ռուսների գլխից թռնել։
Ռուսները շատ լավ գիտեն, թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինվածության մակարդակը։ Ինչպես նաև այն, որ հայկական կողմն ունի այնպիսի զինատեսակ, որից Բաքուն ապահովագրված չէ և այդ իսկ պատճառով է, որ չի համարձակվում ռազմական պոռոտախոսությունից անցնել գործի։ Եվ երբ այդ ամենը իմանալով հանդերձ, ռուսները Ադրբեջանին են վաճառում С-300 զինատեսակը, նրանք դրանով մտածված կերպով խախտում են ռազմական առկա հավասարակշռությունը՝ վերացնելով այդ զսպող գործոնը։
-Տեսակետներ են հնչում, որ ավելի լավ է Ադրբեջանն այդ զինատեսակը գնի Ռուսաստանից, քան մեզ ոչ բարեկամաբար վերաբերվող որևէ այլ երկրից։ Համամի՞տ եք։
-Սա շատ անտրամաբանական և անհեթեթ միտք է։ Նախ՝ բացի Ռուսաստանից այդ կարգի զինատեսակ շատ քիչ թվով երկրներ ունեն՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և, կարծեմ, էլ ոչ ոք։ Բացի այդ, նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանն էլ կարող է ռազմական աջակցություն ցույց տալ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներին։ Մենք էլ կարող ենք նրանց պայթուցիկներ տրամադրել՝ հիմնավորելով, որ ավելի լավ է մենք դա անենք, քան ասենք, Թուրքիան կամ մի այլ երկիր։
- Բայց փորձագետները նշում են, որ С-300 հակահրթիոային համակարգը պաշտպանական և ոչ հարձակողական զինատեսակ է։
- Գիտեք, երբ խախտվում է ձևավորված ռազմական բալանսը, ընդ որում հօգուտ ամեն օր պատերազմը վերսկսել սպառնացող կողմի, արդեն այնքան էլ կարևոր չէ՝ պաշտպանական, թե հարձակվողական զինատեսակ է դա։ Բացի այդ, երբ անհրաժեշտության դեպքում դու, շնորհիվ այդ զինատեսակի, կարողանում ես ապահովագրել քո ցամաքային զորքերին հակառակորդի օդային հարձակումներից՝ դրանով իսկ ապահովելով նրա առաջխաղացումը, ապա այդ դեպքում С – 300-ը ինքնըստինքյան պաշտպանականից դառնում է հարձակողական։
Ուզում եմ շեշտել, որ ահաբեկչական խմբավորումների հետ տարած զուգահեռը պատահական չէ, քանի որ Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական, ջարդարար պետություն է։ Մենք ականատես ենք եղել, թե սկսած 90թ.–ից ինչպիսի գործողությունների է դիմել այդ երկրի քաղաքական ղեկավարությունը։ Եվ այդ ամբողջ ընթացքում մենք պաշտպանական դիրքերում ենք եղել։ Այսինքն, եթե մենք չպաշտպանվեինք, ոչ միայն Ղարաբաղը չէր լինի, այլև Հայաստանը կարող էր չլինել։ Ուստի, Ադրբեջանի նման տեռորիստական վարչակազմին այդպիսի զենք տրամադրելը համարժեք է նրան, որ մենք պայթուցիկներ մատակարարենք չեչեն ահաբեկիչներին։
-Պարոն Սեֆիլյան, նկատենք, սակայն, որ այսօր միջազգային կառույցներում շրջանառվող փաստաթղթերում առավել հաճախ հենց Հայաստանն է նշվում որպես օկուպանտ երկիր։
-Մինչև 98, անգամ 99 թիվը, միջազգային ասպարեզում մեր հասցեին օկուպանտ ձևակերպումը երբեք չի օգտագործվել։ Դա սկսվեց 2000 թվից հետո՝ շնորհիվ քոչարյանական ռեժիմի։ Բայց եթե հայկական կողմը սկսի ողջ ներուժով աշխատել՝ միջազգային ատյաններում հիմնավորելով, որ հայկական կողմը երբեք օկուպանտ չի եղել, ապա կարճ ժամանակ անց մենք կարող ենք փոխել այսօրվա մեզ համար ոչ նպաստավոր վիճակը։ Այնպես որ, մեր ապիկարության պատճառով է, որ Թուրքիային և Ադրբեջանին հաջողվել է միջազգային հանրությանը համոզել, որ մենք օկուպանտ ենք։
Ընդհանրապես, այսօր առկա, այդ թվում և՝ վերոնշյալ բոլոր խնդիրների սկզբնապատճառները մեր մեջ են։ Եվ մեր բոլոր խնդիրները կլուծվեն, եթե մենք ստեղծենք ինքնիշխան իշխանություն, այլ ոչ թե այնպիսի իշխանություն, որն իր ժողովրդի վրա կրակելով և օտարի օգնությունը հայցելով է գոյատևում։ Այսօրվա մեր իշխանության քաղաքական օրակարգում միայն մեկ հարց կա. ինչպես ապահովել սեփական վերարտադրությունը։ Սա է, մնացյալը ձևականություն է։ Եվ գերտերությունները դա շատ լավ հասկանում են։ Արդյունքում՝ Հայաստանը հայտնվում է գնդակի դերում, որը ձեռքից ձեռք է անցնում գերտերություների ձեռքում։
Սակայն նշեմ, որ Այսրկովկասի շուրջ գերտերությունների աճող հետաքրքրությունը որքան վտանգավոր, նույնքան էլ շահեկան կարող է լինել մեզ համար՝ եթե կարողանանք ճշգրիտ քաղաքականություն վարել։ Հատկապես որ՝ ներկայումս տարածաշրջանում հավակնություններ ունեցող ավանդական՝ երկրներից բացի, հայտնվել են այնպիսի նոր խաղացողներ, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են։ Այդ երկու երկրների ներգրավումը մեզ համար կարող է բավականին նպաստավոր և հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորություն ստեղծել։ Բայց դրա համար, կրկնում եմ, պետք է ունենանք ինքնիշխան և ժողովրդի կողմից ընդունված իշխանություն, ինչը 20 տարի է մեզ չի հաջողվում անել։
- Պարոն Սեֆիլյան, եթե անգամ մեզ հաջողվի ձևավորել ժողովրդի գերակշիռ մասի համար ընդունելի իշխանություն, արդյոք դա բավարա՞ր է սահմանափակելու համար Ռաստաստանի ազդեցությունը մեր երկրում։
- Իհարկե։ Ով է ասում, որ մենք այլընտրանք չունենք։ Համոզված եմ, որ ռուսական ռազմակայաններին մեծ հաճույքով կփոխարիներ, օրինակ, Չինաստանը։ Եվ ամենևին այնպես չէ, որ մենք, ուզենք-չուզենք, պարտավոր ենք Ոուսաստանի հետ դաշնակցել։
- Այդ դեպքում, ինչո՞վ եք բացատրում այն իրողությունը, որ այսօրվա մեր քաղաքական դաշտում, և հատկապես դրա ընդդիմադիր հատվածում՝ Հայ ազգային կոնգրեսում, չեն հնչում ընդվզող ձայներ։
-Մենք՝ «Սարդարապատ» շարժումը, չենք ընդունում քաղաքական ներկայիս դաշտի խաղի կանոնները, և այդ պատճառով ես չեմ ընդունում Հայ ազգային կոնգրեսի այդ գործելաոճը, և համարում եմ, որ այդ մարտավարական ընթացը ոչ մի լավ բանի չի բերելու մեզ։Thursday, August 12, 2010
Մոսկվան խախտում է ռազմական հավասարակշռությունը. Ժիրայր Սեֆիլյան

-Մենք՝ «Սարդարապատ» շարժումը, չենք ընդունում քաղաքական ներկայիս դաշտի խաղի կանոնները, և այդ պատճառով ես չեմ ընդունում Հայ ազգային կոնգրեսի այդ գործելաոճը, և համարում եմ, որ այդ մարտավարական ընթացը ոչ մի լավ բանի չի բերելու մեզ։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment