Sunday, August 22, 2010

«Եթե Ադրբեջանը զգա, որ հաղթելու է, կհարձակվի»

«Հետքonline», 21 Օգոստոսի, 2010- ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը` Ագոն, երեկ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «Առավոտի» հարցին, համաձայնեց Երեւանում հնչող այն տեսակետին, թե ռազմաբազների ներկայությունը Ադրբեջանի կողմից հնչող հոխորտանքները զսպող դեր կկատարի, բայց հավելեց. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները միայն շանտաժի միջոց են, բայց եթե նրանք (ադրբեջանցիները) զգան, որ կարող են հաղթել` անպայման կհարձակվեն, որովհետեւ նրանց առաքելությունը հայերին բնաջնջելն է»: «Եթե մենք գիտակցում ենք, որ ազգ ենք եւ ստրուկ չենք, համախմված ենք եւ բարձր գիտակցություն ունենք, մենք որեւէ հարց կարող ենք լուծել առանց օգնության, բայց եւ կարող ենք հավասարը-հավասարի պես դաշնակից լինել` բացառապես հոգեւոր հիմքի վրա: Հակառակ դեպքում, եթե մտածենք, որ դաշինքների հիմքը կողմերի շահերն են` նման դաշինքում որեւէ մեկը մեզ «կքցի»»,- ասել է Արկադի Կարապետյանը:

No comments: