«Tert.am», 21.08.10- Թուրքիայի իշխանությունները դատական ագրեսիա են սկսել Իզմիր նահանգի Շիրինչե գյուղի հյուրանոցի սեփականատեր Սևան Նիշանյանի դեմ։ Ներկայում Նիշանյանի դեմ հարուցված դատական 16 գործ կա՝ ապօրինի շինարարության, շրջակա միջավայրի աղտոտման և այլ մեղադրանքներով։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Թուրքական իշխանությունները սպառնում են ապամոնտաժել նրա հյուրանոցը։ Պատճառը, ըստ նրա, Թուրքիայի Զինված ուժերի և աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին թուրքական թերթերից մեկում հրապարակումներն են։
Նիշանյանը, ով լեզվաբան է և զբաղվում է նաև դասավանդմամբ, թուրքական Hurriyet Daily News & Economic Review–ին ասել է, որ ամեն կերպ կպայքարի իր հյուրանոցը (Nişanyan Houses Hotel) ապամոնտաժելու վերաբերյալ իշխանությունների կայացրած որոշման դեմ։
«Այդ կառուցներն իմ երեխաներն են, դրանցից յուրաքանչյուրն ստեղծվել է իմ անսահման աշխատանքի, ազնվության և, որն ամենակարևորն է, զոհողությունների շնորհիվ։ Ի՞նչ կանեիք, եթե ինչ–որ մեկը հանկարծ գար և բուլդոզերով սպաներ ձեր 16 երեխաներին՝ զուտ գաղափարական նախապաշարմունքների և ձեր ինքնության պատճառով։ Ես միայն բողոքարկելով չեմ սահմանափակվի, թող ոչ ոք չկասկածի դրանում»,– ասել է Նիշանյանը։
«Ինձ չեն վախեցնում ոչ ինձ հասցեագրված սպառնալիքները, ոչ էլ ինձ վրա գործադրվող գաղափարական ճնշումը։ Ես երբեք չեմ լքի այս տները։ Մտադիր չեմ որևէ այլ վայր տեղափոխվել։ Որպեսզի ես հրաժարվեմ այդ տներից, նրանք ստիպված կլինեն սպանել ինձ։ Շիրինչեն 20 տարի առաջ մեռնող գյուղ էր։ Իմ սեփական միջոցներով ես այն գրավչության կենտրոնի եմ վերածել»,– ասել է նա։
Նիշանյանը նաև ասել է, բազմաթիվ սպառնալիքներից բացի իշխանությունները քանիցս փակել են իր հյուրանոցը և խոչընդոլ բիզնեսին։ Նրա խոսքով՝ մինչև օրս ավելի քան 100 դատական գործ է հարուցվել իր դեմ, ինչպես նաև կարգադրվել է ապամոնտաժել նրա բոլոր շինությունները, այդ թվում հավաբները։
Եթե Նիշանյանը մեղավոր ճանաչվի իր դեմ հարուցված բոլոր գործերով, նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։
«Ամեն պահ կարող է ձերբակալման հրաման տրվել, սակայն ես չեմ վախենում»,– ասել է նա։ Sunday, August 22, 2010
Ինձ սպառնալիքները չեն վախեցնում. Սևան Նիշանյանը պայքարելու է մինչև վերջ

«Ամեն պահ կարող է ձերբակալման հրաման տրվել, սակայն ես չեմ վախենում»,– ասել է նա։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment