Panorama.am. 10-8-2010- Հաագայի դատարանի՝ Կոսովոյի անկախության առնչությամբ հրապարակած որոշումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հանդես եկավ հայտարարությամբ, որում վերջինս մասնավորապես նշել էր, թե դատարանի որոշումը ԼՂ հիմնահարցի համար չի կարող նախադեպային լինել հենց միայն այն պատճառով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:Սակայն, բազմիցս, Ադրբեջանն օգտագործելով պատեհ առիթը ԼՂ հիմնահարցի թեման փորձում է տեղափոխել այլ միջազգային կառույցներ:
Մասնավորապես, այս վերջին օրերին, ադրբեջանական կողմը փորձում է հարցը մտցնել ՆԱՏՕ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի օրակարգ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակասական քաղաքականության շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Սա ոչ միայն երկակի, այլ իրարամերժ քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը: Ադրբեջանի գործողություններում որևէ տրամաբանություն չկա: Նրանք միմիայն առաջնորդվում են զգացմունքներով, այն էլ՝ բացասական էներգետիկա ունեցող զգացմունքներով»,- ասաց նա:
ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, նման քայլերը ցույց են տալիս, որ այդ պետությունը չի որոնում ինչ-որ կառուցողական փիլիսոփայություն, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում դրանով առաջնորդվի:
«Եվ սա ոչ միայն հիմնախնդրում վերջինիս ցուցաբերած քայլերին է վերաբերվում, այլ ընդհանրապես այդ երկրի կողմից իրականացվող պետականաշինության գործընթացին, որովհետև ներսում ևս Ադրբեջանը մեծ խնդիրներ ունի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ազգային փոքրամասնությունների խնդրին»,- ասաց Դ. Բաբայանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում փորձում է իրեն դրսևորել ոչ թե որպես մի երկիր, որը հարգում է ազգային փոքրամասնությունների, և առհասարակ, քաղաքացիների իրավունքները, այլ ավելի շատ առաջնորդվում է ներկայիս Ադրբեջանի աշխարհագրական կարևորությամբ՝ դրանով իսկ փորձելով բոլոր գործընթացները ետին պլան մղել, որն, իհարկե բնականոն զարգացում չէ և ի վերջո կհանգեցնի նրան, որ Ադրբեջանն իր քաղաքականության զոհը կդառնա:Tuesday, August 10, 2010
Դ. Բաբայան. «Ադրբեջանն իր քաղաքականության զոհը կդառնա»
Panorama.am. 10-8-2010- Հաագայի դատարանի՝ Կոսովոյի անկախության առնչությամբ հրապարակած որոշումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հանդես եկավ հայտարարությամբ, որում վերջինս մասնավորապես նշել էր, թե դատարանի որոշումը ԼՂ հիմնահարցի համար չի կարող նախադեպային լինել հենց միայն այն պատճառով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:Սակայն, բազմիցս, Ադրբեջանն օգտագործելով պատեհ առիթը ԼՂ հիմնահարցի թեման փորձում է տեղափոխել այլ միջազգային կառույցներ:
Մասնավորապես, այս վերջին օրերին, ադրբեջանական կողմը փորձում է հարցը մտցնել ՆԱՏՕ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի օրակարգ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակասական քաղաքականության շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Սա ոչ միայն երկակի, այլ իրարամերժ քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը: Ադրբեջանի գործողություններում որևէ տրամաբանություն չկա: Նրանք միմիայն առաջնորդվում են զգացմունքներով, այն էլ՝ բացասական էներգետիկա ունեցող զգացմունքներով»,- ասաց նա:
ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, նման քայլերը ցույց են տալիս, որ այդ պետությունը չի որոնում ինչ-որ կառուցողական փիլիսոփայություն, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում դրանով առաջնորդվի:
«Եվ սա ոչ միայն հիմնախնդրում վերջինիս ցուցաբերած քայլերին է վերաբերվում, այլ ընդհանրապես այդ երկրի կողմից իրականացվող պետականաշինության գործընթացին, որովհետև ներսում ևս Ադրբեջանը մեծ խնդիրներ ունի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ազգային փոքրամասնությունների խնդրին»,- ասաց Դ. Բաբայանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում փորձում է իրեն դրսևորել ոչ թե որպես մի երկիր, որը հարգում է ազգային փոքրամասնությունների, և առհասարակ, քաղաքացիների իրավունքները, այլ ավելի շատ առաջնորդվում է ներկայիս Ադրբեջանի աշխարհագրական կարևորությամբ՝ դրանով իսկ փորձելով բոլոր գործընթացները ետին պլան մղել, որն, իհարկե բնականոն զարգացում չէ և ի վերջո կհանգեցնի նրան, որ Ադրբեջանն իր քաղաքականության զոհը կդառնա:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment