«Ազատություն» 10-8-2010- Հայաստանի Զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա: Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության ռազմավարությունը վերանայող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեցին Հայաստանի ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Երկու ծրագրերն էլ նախնական հավանության արժանացան։ Նախատեսվում է ծրագրերը ավարտուն տեսքի բերել այս տարի:
«Այդ ծրագրերի իրականացումը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի Զինված ուժերի այսօրվա մակարդակը», - նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով - «Նշված ծրագրերը իրենց մեջ ներառում են ինչպես գերժամանակակից սպառազինության ձեռքբերումները, այնպես էլ նրանց որոշ մասի՝ տեղական արտադրության մեջ ներառելը»։
Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ տեղում ռազմաարդյունաբերական ոլորտի արտադրության կազմակերպումը եւ Հայաստանի անկախ հնարավորությունների ընդլայնումը իր ղեկավարած գերատեսչության կողմից «ամենակարեւոր ուղղություններն» են համարվում։Tuesday, August 10, 2010
Հայաստանը շեշտը դնում է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների վրա
«Ազատություն» 10-8-2010- Հայաստանի Զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա: Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության ռազմավարությունը վերանայող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեցին Հայաստանի ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Երկու ծրագրերն էլ նախնական հավանության արժանացան։ Նախատեսվում է ծրագրերը ավարտուն տեսքի բերել այս տարի:
«Այդ ծրագրերի իրականացումը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի Զինված ուժերի այսօրվա մակարդակը», - նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով - «Նշված ծրագրերը իրենց մեջ ներառում են ինչպես գերժամանակակից սպառազինության ձեռքբերումները, այնպես էլ նրանց որոշ մասի՝ տեղական արտադրության մեջ ներառելը»։
Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ տեղում ռազմաարդյունաբերական ոլորտի արտադրության կազմակերպումը եւ Հայաստանի անկախ հնարավորությունների ընդլայնումը իր ղեկավարած գերատեսչության կողմից «ամենակարեւոր ուղղություններն» են համարվում։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment