«Լրագիր», 23.08.10թ.: Զանգվածային լրատվական միջոցներում շրջանառվում է լրտեսության հետ կապված սկանդալի հերթական սերիան, որտեղ գործող անձինք են հայերը:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայում Ռումինիայի դեսպանատան աշխատակից, ՆԱՏՕ-ի հետախուզության սպա Գաբրիել Գրեկուին լրտեսության մեղադրանքով: Օգոստոսի 17-ին Ռեգնում գործակալությունը հրապարակել էր այդ տեղեկությունը` ավելացնելով, որ 2005-2008 թվականներին Գրեկուն աշխատել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Գործակալությունը, հղում չկատարելով անգամ “չստուգված աղբյուրներին”, հայտարարել է, որ ռումինացի դիվանագետը հիմնականում պրոֆեսիոնալ հետաքրքրություն է ցուցաբերել ԼՂՀ պաշտպանության համակարգի կազմակերպմանը և Հայաստանի կողմից ռազմական օգնություն ցույց տալու պլաններին` Լեռնային Ղարաբաղում զինված ընդհարումների վերսկսման դեպքում: Նա նաև տեղեկություն է հավաքել չճանաչված պետությունների նկատմամբ ռուսական քաղաքականության վերաբերյալ:
Բուխարեստը, բնականաբար, հաշվի առավ Մոսկվայի ուղղակի ակնարկը, որ ռումինական լրտեսին բացահայտելու գործում ձեռք է մեկնել Հայաստանը: Այդ պատճառով, Ռումինիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից նույն աստիճան ունեցող դիվանագետին անցանկալի անձ հայտարարելիս Բուխարեստը կանգ առավ ոչ թե Ալեքսանդր Սոշնիկովի, այլ ազգությամբ հայ Անատոլի Ակոպովի վրա: Կարելի է ենթադրել, որ Բուխարեստն իր շահերն ունի տարածաշրջանում: Եւ, հավանական է, որ Գրեկուն միակ դիվանագետը չէր, ով հետաքրքրություն էր ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի նկատմամբ:
Սա Ռուսաստանի հերթական ապտակն էր Հայաստանին, ընդ որում Մեդվեդեվի Երևան այցի նախօրեին:
Նման հարված Ռուսաստանը հասցրեց Հայաստանին 2010 թվականի ապրիլին, այս անգամ մեձդնեստրցիների ձեռքով: Ապրիլի 7-ին, որը տարօրինակորեն համընկավ սուրբ Անահիտի օրվա տոնին, Մերձդնեստրի տարածքում հայրենիքի դավաճանության և լրտեսության մեղադրանքով, ընդ որում պարզ չէ, թե ում համար, ձերբակալվել է Ռուսական Նոր տարածաշրջան տեղակատվական գործակալության միջազգային լուսաբանող Էռնեստ Վարդանյանը, ով պետք է մեկներ ԱՄՆ ՄԱԿ-ում աշխատելու նպատակով: Եվ կրկին տարօրինակ զուգադիպությամբ ձերբակալությունը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 20-ին Մոսկվա կատարած այցից առաջ:
Կասկած չկա, որ ձերբակալությունն իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ: Դժվար թե մերձդնեստրյան հատուկ ծառայությունները ունեն ավելի մեծ հնարավորություններ, քան ռուսականը: Ռուսաստանը փաստորեն հարվածի տակ դրեց մերձդնեստրցիներին, առիթ տալով Քիշնեվին Տիրասպոլի վրա ինֆորմացիով ճնշում գործադրելու համար:
Կարևոր չէ, թե ինչի համար են պետք այդ սկանդալները, չնայած չի բացառվում, որ նա փորձում էր վիժեցնել բանակցային գործընթացը մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործում կամ պատասխանել Ռումինիայի նախագահին, ով համաձայնություն էր տվել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակագերի տեղադրմանը: Կարևոր է այն օրինաչափությունը, որը բխում է վերոհիշյալ իրադարձություններից: Ամեն անգամ, երբ Ռուսաստանը մտադրվում է ինչ-որ մեկի հետ հաշիվներ պարզել, որպես մանրադրամ ռուսները օգտագործում են հայերին, ամեն անգամ ստիպելով Հայաստանին քայլերի գնալ, որը կտրում է նրա ինքնիշխանությունից մի կտոր: Ընդ որում, Մոսկվայի ցինիցմը բավականացնում է դա ներկայացնել որպես մեծագույն ողորմածություն իր “ռազմավարական դաշնակցին”: Դրա վերջին վկայությունն է Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան:
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment