«7or.am», 28.08.2010: Ավստրալուհի Քեյթ Օգը փրկել է իր նորածին որդուն՝ Ջեյմին, որը ծնվել է հղիության 27-րդ շաբաթում և ընդամենը 900 գրամ քաշ է ունեցել։ Ինչպես հաղորդում է «The Daily Mail» գործակալությունը, Սիդնեյի հիվանդանոցի բժիշիկները, որտեղ լույս աշխարհ է եկել փոքրիկը, մորը հայտնել են, թե իրնց ջանքերն ապարդյուն են ացել, և երխան մահացել է։
Նորածնի դին տվել են ծնողներին՝ Քեյթին և Դևիդին, որպեսզի նրանք կարողանան հրաժեշտ տալ իրենց որդուն։
Քեյթը երկու ժամ գրկել, օրորել է անշունչ Ջեյմին, որից հետո տղան հանկարծ կյանքի նշաններ է ցույց տվել՝ շնչել է, ծծել մոր կաթը։
Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ երիտասարդ մայրիկը պատմել է, թե ինքը հավատում է մոր և երեխայի մարմինների շփման հրաշքին, որը Ավստրալիայում «կենգուրի կապ» են անվանում։
Ընդգծենք, որ նորածին Ջեյմի երկվորյակ քույրիկը՝ Էմիլին, նույնպես ողջ է մնացել և այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment