Saturday, August 28, 2010

Կասեցնենք հերթական հակահայկական նախաձեռնությունը, այս անգամ՝ CNN–ում

«Tert.am», 27.08.2010: Ամերիկայի հայկական համագումարն էլեկտրոնային արշավ է նախաձեռնել CNN հեռուստաընկերության դեմ՝ կոչ անելով կասեցնել հակահայկական բովանդակությամբ սյուժեի հեռարձակումը։ Բանն այն է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը նախատեսում է հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաևի հաղորդումը, որտեղ հերթական անգամ փորձ է արվելու 1992թ. Խոջալու գյուղում կատարված ողբերգությունը ներկայացնել Ադրբեջանի ստահոդ և հնարածին տեսակետից: Ծրագիրը նախատեսված է հեռարձակել 5 անգամ` 4 օրվա ընթացքում, սկսած օգոստոսի 28-ից։ Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է օգտագործել նաև CNN-ի ֆորմատը` շարունակելու իր հակահայկական քարոզչությունը միջազգային ասպարեզում: Ամերիկայի հայկական համագումարը բոլորին կոչ է անում աջակցել՝ կասեցնելու այս հերթական հակահայկական նախաձեռնությունը: Ձեր ձայնը CNN–ին լսելի դարձնելու համար հարկավոր է այցելել http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 և կայքում տեղակայված նամակն ուղարկել CNN-ի ղեկավարությանը: Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը։ «Հարգելի պարոն Դեյվիս և CNN International–ի «Աշխարհայացք» հաղորդման ղեկավարներ. Սույնով տեղեկացնում եմ, որ լրջորեն մտահոգված եմ Ադրբեջանում պատրաստված մի հաղորդման առնչությամբ, որը պետք է հեռարձակվի CNN International-ի «Աշխարհայացք» ծրագրում։ Ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուստաֆաևի հաղորդումը հայերին վարկաբեկելու ակնհայտ փորձ է, որը 1991-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ տեղի ունեցած Խոջալուի դեպքերը ներկայացնում է Ադրբեջանի իշխանական վարկածով։ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի կառավարության տարբերակը սխալ է և չի համապատասխանում իրականությանը։ «Չափազանց մտահոգված եմ, որ CNN–ն իր կամքից անկախ որպես հարթակ է օգտագործվելու Ադրբեջանի հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության հետագա տարածման համար։ Այդ պատճառով հորդորում եմ Ձեզ չեղյալ համարել այդ հաղորդման հեռարձակումը»։

No comments: