Monday, August 23, 2010

Բելառուսում կսկսեն հայկական կոնյակ արտադրել

«Diplomat.am», 20.08.2010: Բելառուսում կբացվի Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մասնաճյուղը, որը կսկսի հայկական կոնյակ արտադրել։ Բելառուսի պետական հեռուստառադիոընկերության հաղորդմամբ, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի եւ կոմբինատի սեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ։ Բելառուսի նախագահը Երեւան էր ժամանել օգոստոսի 19-ին՝ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար։Այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկան նաեւ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

No comments: