Monday, August 23, 2010

Թուրքիան հայերին մեղադրում է ահաբեկչությանը սատարելու համար

«Tert.am», 23.08.10- Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը Հայաստանին մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու համար։ Երևանի և PKK-ի ենթադրյալ կապի մասին նա խոսել է Հարավային Անատոլիայի տնտեսական զարգացման նախագծերի շնորհանդեսին։ Այս մասին հաղորդում է regnum–ը՝ վկայակոչելով թուրքական NTV–ին։ Չիչեքը հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարը մինչև հիմա թուրք հարկատուներին $300 մլրդ է արժեցել։ «Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում է արդեն 40 տարի։ Մինչև 80-ականները դա գաղափարական ահաբեկչություն էր, հետո՝ ձախ–աջակողմյան։ Հայկական ահաբեկչության և PKK–ի միջև սերտ կապ կա»,– հայտարարել է Չիչեքը։ Թուրք գործիչը նաև նշել է, որ «հայ ահաբեկիչները անմիջական մասնակցություն են ունենում թուրքական բանակի և քաղաքացիական հասարակության դեմ հարձակումներին»։ «Ներեցեք, բայց PKK–ի ահաբեկիչների մի մասը թլպատված չեն։ Իսկ դա շատ բանի մասին է խոսում»,– ասել է Չիչեքը։

No comments: