«Tert.am», 21.08.10- Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց ցորենի արտահանումը, Հայաստանը ջանքերը կենտրոնացնում է Իրանից ցորենի ներմուծման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ИРИБ ньюз-ը՝ նշելով, որ արտահանման սահմանափակման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը Հայաստանում հանգեցրել է հացի գների բարձրացմանը։
Ուժեղ շոգերի և երաշտի հետևանքով Ռուսաստանն այս տարի կորցրել է իր հացահատիկի ցանքատարածությունների 20 տոկոսը, ինչն էլ ստիպել է նման որոշում կայացնել։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանի բնակչությունը տարեկան 700 հազ. տոննա ցորեն է սպառում, որից միայն 200 հազ. տոննան է կազմում ներքին արտադրությունը։ Վերջին ժամանակահատվածում Հայաստանը 16 տոկոսով ավելացրել է այս ապրանքատեսակի ներկրման ծավալները։
Ռուսական կողմի սահմանափակումները վատ չեն անդրադարձել մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի վրա։Sunday, August 22, 2010
Ռուսական ցորենի արտահանման դադարեցման պատճառով Հայաստանը կենտրոնացել է Իրանից ցորենի ներմուծման ուղղությամբ
«Tert.am», 21.08.10- Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց ցորենի արտահանումը, Հայաստանը ջանքերը կենտրոնացնում է Իրանից ցորենի ներմուծման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ИРИБ ньюз-ը՝ նշելով, որ արտահանման սահմանափակման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը Հայաստանում հանգեցրել է հացի գների բարձրացմանը։
Ուժեղ շոգերի և երաշտի հետևանքով Ռուսաստանն այս տարի կորցրել է իր հացահատիկի ցանքատարածությունների 20 տոկոսը, ինչն էլ ստիպել է նման որոշում կայացնել։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանի բնակչությունը տարեկան 700 հազ. տոննա ցորեն է սպառում, որից միայն 200 հազ. տոննան է կազմում ներքին արտադրությունը։ Վերջին ժամանակահատվածում Հայաստանը 16 տոկոսով ավելացրել է այս ապրանքատեսակի ներկրման ծավալները։
Ռուսական կողմի սահմանափակումները վատ չեն անդրադարձել մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի վրա։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment