Thursday, August 26, 2010

Հասանով. «Ադրբեջանը չի պատրաստվում մտնել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ»

«7or.am», 25.08.2010: Ինչպես հաղորդում է «AZE.az»-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը լրագրողներին հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում մտնել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ, քանի դեռ այդ կազմակերպությունները Հայաստանին չեն ճանաչել որպես «ագրեսոր, որը օկուպացրել է Ադրբեջանական տարածքները»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, քանի որ նրա անդամ է նաև «ագրեսոր» երկիր Հայաստանը։ Հասանովի խոսքերով՝ քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր «օկուպացիոն քաղաքականությունից», իսկ ՀԱՊԿ-ն էլ չի քննադատել Հայաստանի գործողությունները, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ քննարկելու ոչինչ չունի։

No comments: