Monday, August 2, 2010

ԱՄՆ-ը իր հայացքը սեւեռել է Թուրքիային

News.am. 2-8-2010- Վաշինգթոնը, երեւում է, փոխզիջում է գտել Իրանի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակալեու հարցում: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ի պլանների մեջ մտնում է 2011 թվականին նման տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում: Բացի այդ, Պենտագոնտ մտադիր է ռադարներ դնել Իսրայելում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդեն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է մոդեռնացնել դրանք: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը ցանկանում էր հակահրթիռային պաշտպանության համարագեր տեղակայել Լեհաստանում ու Չեխիայում: ԱՄՆ վարչկազմում հավաստիացնում էին, որ այդ Patriot համակարգերը Լեհաստանում տեղակայելը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է փոխզիջումային լուծում գտնել այդ հարցին:

No comments: