Monday, August 2, 2010

Հույն կիպրացիները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ

News.am. 2-8-2010- ԱՄՆ-ում բնակվող հույն կիպրացիները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ: Նրանք Կիպրոսի օկուպացիայի համար պահանջում են 170 մլրդ դոլար: Կիպրացիների անունից հայցը Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Ատհան Ցիմպեդեսը: Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, ավելի վաղ ԱՄՆ-ում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հայց են ներկայացրել Թուրքիայի եւ թուրքական երկու բանկերի դեմ: Նրանք պահանջում են փոխհատուցել Առաջին աշխարհամարտի ժամանակ առգրավված ունեցվածքի համար,այդ թվում՝ հողերի, շենքերի, բանկային ներդրումների եւ մշակույթի գործերի համար: Հայցվորներից փաստաբաններից մեկը նշել է, թե դա առաջին ահյցն է թուրքական կառավարության դեմ, իսկ բոլոր փաստաբաններն ու նրանց պաշտպանյալները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են:

No comments: