News.am. 12-8-2010- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը թուրքական արխիվներից հայտնաբերել է տեսագրություններ, որոնց մեջ երեւում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը եւ սուլթան Աբդուլ Համիդը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի հանձնարարությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ձայնագրություններում առկա Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ձայնը զարմացրել է մասնագետներին։
Haberturk-ի հետ զրույցում, Թուրքիայի մշակույթի նախարարության համապատասխան վարչության ղեկավարը նշել է, որ առաջիկայում հասարակությանը ներկայացվելիք տեսագրության մեջ Աթաթուրքի ձայնը իրենց պատկերացրած բարակ ձայնը չէ։ «Մեր տեսագրությունների մեջ Աթաթուրքի ձայնը բամբ է։ Այնինչ, 1936-ին նկարահանված տեսագրության մեջ նրա ձայնը բարակ էր, ինչը բացատրվում է այն ժամանակվա տեխնիկայի հնարավորություններով։ Հնարավոր է, որ մեր այս տեսագրության մեջ գտել ենք Աթաթուրքի իրական ձայնը»-նշել է թուրք պաշտոնյան։
Գտնված տեսագրություններում երեւում է նաեւ Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի մասնակցությամբ մի տեսարան, որը եւս առաջին անգամ է ցուցադրվելու։Thursday, August 12, 2010
Թուրքիայում Աթաթուրքի ձայնով տեսագրություններ են հայտնաբերվել
News.am. 12-8-2010- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը թուրքական արխիվներից հայտնաբերել է տեսագրություններ, որոնց մեջ երեւում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը եւ սուլթան Աբդուլ Համիդը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի հանձնարարությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ձայնագրություններում առկա Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ձայնը զարմացրել է մասնագետներին։
Haberturk-ի հետ զրույցում, Թուրքիայի մշակույթի նախարարության համապատասխան վարչության ղեկավարը նշել է, որ առաջիկայում հասարակությանը ներկայացվելիք տեսագրության մեջ Աթաթուրքի ձայնը իրենց պատկերացրած բարակ ձայնը չէ։ «Մեր տեսագրությունների մեջ Աթաթուրքի ձայնը բամբ է։ Այնինչ, 1936-ին նկարահանված տեսագրության մեջ նրա ձայնը բարակ էր, ինչը բացատրվում է այն ժամանակվա տեխնիկայի հնարավորություններով։ Հնարավոր է, որ մեր այս տեսագրության մեջ գտել ենք Աթաթուրքի իրական ձայնը»-նշել է թուրք պաշտոնյան։
Գտնված տեսագրություններում երեւում է նաեւ Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի մասնակցությամբ մի տեսարան, որը եւս առաջին անգամ է ցուցադրվելու։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment