News.am. 19-8-2010- Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը առաջիկա սահմանադրական հանրաքվեի օգտին տարվող քարոզչության ընթացքում հետաքրքիր «բացահայտումներ» է արել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը, Իզմիրում այցելել է հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակ եւ խոսել հանրաքվեի կարեւորության մասին, նաեւ պատմել է, թե ինչպես են եվրոպացիները թուրքերից փոխառել մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի ինստիտուտը։ «Ժամանակին շվեդացի թագավոր Կառլը պարտություն է կրում ռուսներից եւ պատսպարվում Թուրքիայում՝ երկար ժամանակ մնալով այստեղ։ Նա տեսնում է, որ Թուրքիայում Քադը անունով մի պաշտոնյա կա, ով անտերներին ու անօրինականության ենթարկվածների իրավունքները պաշտպանում է։ Թագավորը վերադառնում է հայրենիք եւ սկսում կիրառել այն իր երկրում»,- ասել է Գյոնուլը:
Բացի այդ, ըստ թուրք նախարարի, եվրոպացիներ թուրքերից են սովորել նաեւ լվացվելը։ «Քրիստոնյա աշխարհը չի իմացել լվացվել։ Նրանք ծնվելիս լողացել են սուրբ ջրով եւ այլեւս չեն լվացվել, որ սուրբ ջրի ազդեցությունը չանցնի։ Այդ պատճառով օծանելիքը Ֆրանսիայում այդքան զարգացել է։ Շվեդացի թագավորը նկատել է, որ լվացվելը օգտակար է եւ իր երկիր գնալուն պես բոլորին հայտնել է դրա մասին»-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։Thursday, August 19, 2010
Եվրոպացիները լվացվելը թուրքերից են սովորել. թուրք նախարար
News.am. 19-8-2010- Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը առաջիկա սահմանադրական հանրաքվեի օգտին տարվող քարոզչության ընթացքում հետաքրքիր «բացահայտումներ» է արել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը, Իզմիրում այցելել է հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակ եւ խոսել հանրաքվեի կարեւորության մասին, նաեւ պատմել է, թե ինչպես են եվրոպացիները թուրքերից փոխառել մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի ինստիտուտը։ «Ժամանակին շվեդացի թագավոր Կառլը պարտություն է կրում ռուսներից եւ պատսպարվում Թուրքիայում՝ երկար ժամանակ մնալով այստեղ։ Նա տեսնում է, որ Թուրքիայում Քադը անունով մի պաշտոնյա կա, ով անտերներին ու անօրինականության ենթարկվածների իրավունքները պաշտպանում է։ Թագավորը վերադառնում է հայրենիք եւ սկսում կիրառել այն իր երկրում»,- ասել է Գյոնուլը:
Բացի այդ, ըստ թուրք նախարարի, եվրոպացիներ թուրքերից են սովորել նաեւ լվացվելը։ «Քրիստոնյա աշխարհը չի իմացել լվացվել։ Նրանք ծնվելիս լողացել են սուրբ ջրով եւ այլեւս չեն լվացվել, որ սուրբ ջրի ազդեցությունը չանցնի։ Այդ պատճառով օծանելիքը Ֆրանսիայում այդքան զարգացել է։ Շվեդացի թագավորը նկատել է, որ լվացվելը օգտակար է եւ իր երկիր գնալուն պես բոլորին հայտնել է դրա մասին»-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment