«Լրագիր», 27.08.2010: Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով ստորագրվեց եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ–ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի և «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջև, որը, միավորելով 13 գիտատեխնիկական հանրահայտ հրատարակչություններ, հանդիսանում է գիտական և առողջապահական տեղեկատվության առաջատարը աշխարհում (www.elsevier.com)։
Արդյունքում «ԱՐԵՆԱ» հիմնադրամի ցանցային հնարավորություններից օգտվող բոլոր գիտակրթական կազմակերպություններին՝ մոտ 60 ինստիտուտներ և համալսարաններ, երեք ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն կտրամադրվի Elsevier B.V.–ի «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) և «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների) տվյալների շտեմարաններից։
Այս բացառիկ հնարավորությունների մեկնարկը, որը հնարավոր դարձավ ԳԱՏԱՀ–ի նախաձեռնությամբ օրերս Հայաստան ժամանած Elsevier B.V.–ի ներկայացուցչի և ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ հանդիպումների արդյունքում, կտրվի շուտով՝ Elsevier B.V.-ի մասնագետների կողմից և միջոցներով ԳԱՏԱՀ–ում կազմակերպվելիք դասընթացների հետ միաժամանակ։ Դասընթացներն հնարավորություն կտան Հայաստանյան գիտական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին հմտություններ ստանալ տվյալների շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր տեղեկատվական հնարավորություններից ճիշտ օգտվելու վերաբերյալ։
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment