Wednesday, August 25, 2010

ՀՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ԹԵ ԳՏԵԼ Է ՈԴԻՍԵՎՍԻ ՊԱԼԱՏԸ

«Լրագիր», 24.08.10: Հույն հնագետ Թանասիս Պապադոպուլոսը հայտարարել է, թե Իթաքա կղզում գտել է Ոդիսեւսի պալատը: Պապադոպուլոսի խումբը այս կղզում պեղումներ է անում երկար տարիներ, մոտ 2,5 հեկտար տարածքում, եւ առաջնորդվում է Հոմերոսի Ոդիսականում եղած տվյալներով: Գիտնականի հայտնագործությունն առայժմ գիտական ձորձաքննություն չի անցել: Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Պապադոպուլոսը գտել է պալատի ավերակները, որոնք վերաբերում են այսպես կոչված հոմերոսյան դարաշրջանին, այսինքն` մեր թվարկությունից առաջ 13-12 հազարամյակներին: Ոդիսեւսի պալատի որոնումները համարվում են դասական հնագիտության կարեւարագույն խնդիրներից մեկը: Մինչ այդ, գտնվել են մի քանի թագավորների պալատներ, ովքեր մասնակցել են Տրոյայի արշավանքին` Այաքս Տելամոն, Ագամեմնոն: Գիտնականներից շատերը, սակայն, կասկածում են, թե ներկայիս Իթաքան հենց այն կղզին է, ուր իշխում էր տրոյական պատերազմի ամենախորամանկ հերոսը:

No comments: