Հայտարարություն
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի կազմկոմիտեն ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության անունից դիմում է աշխարհասփյուռ հայ ֆինանսիստներին և բանկիրներին` տեղեկացնելով, որ 2010 թվականի հոկտեմբերի 17-19-ը Երևան քաղաքում կազմակերպվելու է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով:
Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
Խնդրում ենք, մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ սփյուռքի նախարարության (Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ, հեռ` 58-56-01(1-14) e-mail: finance_forum@mindiaspora.am հասցեով տեղեկացնել Ձեր մասնակցության մասին:
Խնդրում ենք մասնակցության հայտին կցել նաեւ Ձեր մասին համառոտ տեղեկություն (աշխատանք, պաշտոն, երկիր, հեռախոս, էլ. փոստի հասցե (email):
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից` http://www.mindiaspora.am
Սպասում ենք Ձեր արձագանքին
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ բանկերի միություն
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական
առաջին համաժողովի կազմկոմիտե
հասցե` Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ
հեռ.`58-56-01/1-14/
E-mail: finance_forum@mindiaspora.amMonday, August 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment