Tuesday, August 3, 2010

Ընտրություններ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում

Կիրակի, օգոստոսի 1-ին, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում կայացավ Ընդհանուր ժողով և վարչական ընտրություններ: Ընդհանուր ժողովը, նախապես ճշտված ժամի և հայտարարության համաձայն բացված համարվեց ժամը 18-ին: Սկզբում ընտրվեց ժողովի դիվանը, Ժոզեֆ Ամիրյան՝ նախագահ և քարտուղարներ՝ տիկնայք Ալիս Դիլանչյան և Սիլվա Թահմասյան: Ժողովում ներկա էր նաև ԻԻՀ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, քաղաքական հարցերի մասնագետ, տկն. Զահրա Անդուհգինը: Ժողովականները նախ ունկնդրեցին շրջանավարտ Վարչության գործունեության և նյութական զեկուցումներին, որոնք և հաստատեցին, ապա փակ քվեարկությամբ կայացավ վարչական ընտրությունները: Նորընտիր Վարչության կազմը Նորիկ Ղարիբյան Վիգեն Մանդանյան Քաթրին Խուդաղուլյան Ժորես Դիլանչյան Վիոլետ Մուրադյան Սևակ Հովսեփյան Վալորիկ Ամիրյան Անձնափոխանորդներ Վարդան Բաբախանյան Հայկ Թահմասյան Քննիչ Ռաֆիկ Մելիքսեթյան Անձնափոխանորդ Էդիկ Բանդարի Մեր կողմից շրջանավարտ վարչականներին ցանկանում ենք նորանոր հաջողություններ միութենական, և իհարկե, նաև անձնական կյանքում: Իսկ նորընտիր Վարչությանը մաղթում ենք արդյունավետ գործունեության շրջան և կանաչ ճանապարհ:

No comments: