«Լրագիր», 27.08.2010: Հանրապետական կուսակցությունը վերջնականապես խճճվել է. մեկ արգելափակում է Ղարաբաղի անկախության ճանաչումը, մեկ ասում է, որ մտադիր է առաջարկել ճանաչել Ղարաբաղը, բայց միայն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:Թե դա ինչ է նշանակում, դժվար թե կարողանան բացատրել անգամ նախաձեռնության հեղինակները: Օրինակ, Գալուստ Սահակյանն ասում է, որ Ղարաբաղում շահ ունեցող երկրները պետք է բացեն իրենց ներկայացուցչություններն այնտեղ: Մյուսները պնդում են, որ Ղարաբաղն ինքը պետք է ներկայացուցչություններ բացի արտասահմանում, չնայած այդպիսի ներկայացուցչություններ արդեն բազմաթիվ տարիներ աշխատում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Բեյրութում և մի շարք այլ մայրաքաղաքներում: Սակայն ոչ մի օգուտ:
Իրավիճակից գլուխ չեն հանում նաև մյուս կուսակցությունները, այդ թվում ընդդիմադիր, բացառությամբ Ժառանգության, որը պահանջում է ԼՂՀ ճանաչում: Իսկ ինչ անել. բավական է հայացք գցել Հայաստանի անկախության հռչակագրին (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2602&lang=arm), և գլխապտույտ կառաջանա.
'Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է...'
Ինչպես այստեղ չմոլորվել: Պարզվում է` Ղարաբաղն անկախ հանրապետություն չէ, ոչ էլ Հայաստանի Հանրապետության շրջան, այլ Հայկական ԽՍՀ մի մաս:
'Ազատ Արցախ' թերթին տված հարցազրույցում ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նշել է. “Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի անկախության ճանաչմանն ուղղված ջանքերը ավելի ակտիվ և համակարգված պետք է լինեն: Եվ այդ գործում մեծ դեր ունի ինչպես Հայաստանը, այնպես էլ հայկական սփյուռքը”: Նույնպես կոչ է անում ճանաչել:
Իսկ մինչ այդ, Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ սահմանին սադրանք կազմակերպել, ուր նա արդեն մուտք ունի, ոչ մեծ կոնֆլիկտ, իր զորքերը մտցնել և տեղադրել այն գծին զուգահեռ, որը բաժանում է նախկին ԼՂԻՄ-ը մյուս տարածքներից: Եվ անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ինչպես ասվում է, համ ինձ հաճելի կլինի, համ քեզ: Իսկ երբ ինձ հաճելի լինի, քեզ այնպես տեղ կհասցնեմ…
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment