Thursday, August 12, 2010

ԱՄՆ դեսպան. «ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում չեն թուլացել»

Diplomat.am . 12-8-2010- Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը անհիմն է համարում այն ենթադրությունները, թե Վաշինգթոնի շահերը Հարավային Կովկասում թուլացել են: «Հարավայի Կովկասում ԱՄՆ-ի շահերը մնում են նախկին մակարդակում: Մենք համարում ենք, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի թուլացման մասին ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը»,-այդ մասին 1news.az -ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական բաժնի աշխատակից Կիտ Բինը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության թուլացման մասին տեղեկատվությունը: Նշենք, որ վերջին ժամանակներում մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում այնուամենայնիվ թուլացել են:

No comments: